Վալերի Հասրաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Հասրաթյան
Պատկեր
Քրեական գործի նկարը
Ի ծնե անունՎալերի Գեորգիի Հասրաթյան
Մականուն«Ռեժիսոր»
Ծննդյան ամսաթիվ1958 թվական
ԾննդավայրԵրևան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մահվան ամսաթիվմոտ 1996 թվական
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահվան պատճառգնդակահարություն
Պատիժմահապատիժ
Սպանություն
Զոհերի թիվ2
Սպանության շրջան1988—1990
Սպանության հիմնական տարածքՄոսկվա
Սպանության եղանակսպանության տարբեր եղանակներ
Դրդապատճառսեռական (Նաբոկովի «Լոլիտա» վեպի ազդեցության տակ)
Ձերբակալության ամսաթիվ1990 թվական

Վալերի Հասրաթյան (1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 1990, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային սերիական մարդասպան։ Հայտնի է «Ռեժիսոր» մականվամբ։ Վալերի Հասրաթյանը ծնվել է 1958 թվականին Երևանում՝ ապահովված ընտանիքում (ըստ խորհրդային չափանիշների)։ Ի տարբերություն սերիական այլ մարդասպանների, մանուկ տարիքում շրջապատող մարդկանցից սեռական բռնության կամ դաժան վերաբերմունքի չի արժանացել։ Հասրաթյանը եղել է թույլ և հիվանդոտ երեխա[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ մանուկ հասակում Հասրաթյանի մոտ սկսել են խանգարումներ դրսևորվել։ Մանկապարտեզում նա իր խմբի աղջիկների հետ սկսել է «բժիշկ-բժիշկ» խաղալ։ Խաղի նպատակը հիվանդին մերկացնելն ու հեշտոցին ձեռք տալն էր։ Հասրաթյանը երիտասարդ տարիքում ակտիվ սեռական կյանք է վարել։ Սեռական առաջին հարաբերությունը ունեցել է 13 տարեկանում, ընդ որում զուգընկերուհին նրանից 15 տարով մեծ է եղել։ Քանի որ հետագա մի քանի տարիներին նրա զուգընկերուհիները եղել են հասակակիցներ, իսկ Հասրաթյանը վախեցել է հղիացնել նրանց, նրանք, հիմնականում, զբաղվել են օրալ սեքսով՝ փորձելով սեռական հարաբերությունների ոչ ավանդական տարբերակներ։ Դպրոցում Հասրաթյանը սկսել է հետաքրքրվել հոգեբանությամբ։ Ավարտելով դպրոցը՝ 1975 թվականին ընդունվել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի «նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության» բաժին։ Հենց այս ժամանակահատվածում էլ սերիական ապագա մարդասպանի մոտ ձևավորվել են ապագա զոհերի պատկերները։ Դրանք եղել են 10-14 տարեկան աղջիկներ։ Կարդալով Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա» վեպը՝ Հասրաթյանը նմանություններ է գտել իր և հանրահայտ վեպի գլխավոր հերոս Հումբերտի միջև, իսկ Լոլիտայի կերպարը նրա համար դարձել է իդեալ։ 1980 թվականին Հասրաթյանը, ավարտելով համալսարանը, աշխատանքի է անցել ուղեղային կաթվածով և պոլիոմիելիտ հիվանդ երեխաների հատուկ գիշերօթիկ դպրոցում։ 1981 թվականին ամուսնացել է Մոսկվայում բնակվող մի կնոջ հետ և տեղափոխվել այնտեղ։

Այդ տարի Հասրաթյանը առաջին անգամ հանցագործություն է կատարել։ Նա բռնաբարել է անչափահաս աղջկա, սակայն, շուտով, նրա հանցանքը բացահայտվել է և 1982 թվականին դատարանի որոշմամբ ուղարկվել է բանտ։ 1984 թվականին Հասրաթյանը ազատ է արձակվել։ 1985 թվականին դարձյալ բռնաբարել է անչափահաս աղջկա և բանտ նետվել։ 1987 թվականին, պատիժը կրելուց հետո, տեղափոխվել է Բելգորոդի մարզի Վալույկի քաղաք։ 1988 թվականին վերադարձել է Մոսկվա։ Հասրաթյանի կինը նրան դուրս է արել տնից։ Ավելի ուշ, հանդիպել է մի կնոջ, ում հետ մտել է քաղաքացիական ամուսնության մեջ։ Կնոջ 14-ամյա դուստրը նույնպես սեռական հարաբերություններ է ունեցել Հասրաթյանի հետ։ Մնալով Մոսկվայում՝ նա ստիպել է երկուսին էլ՝ օգնելու իրեն կատարել հանցագործությունները։

Հասրաթյանը, հանցագործությունների իրականացումից առաջ, ընունել է ուժեղ ազդեցություն ունեցող հոգեմետ դեղեր, որոնց բաղադրության մեջ եղել են նեյրոլեպտիկներ և տրանսկվիլիզատորներ։ Նա հանել է ռեժիսորի կեղծ փաստաթուղթ, որտեղ անվան դիմաց գրված է եղել Սվյատոսլավ Չապլիգին։ Հենց այս փաստաթղթի միջոցով է կարողացել գրավել իր զոհերի վստահությունը։ Իր բոլոր զոհերին գտել է «Մանկական աշխարհ» խանութ սրահի շրջակայքում[2]։

1988 թվականի փետրվարին կինոփորձերի պատրվակով բնակարան է բերել մի աղջկա։ Հոգեմետ դեղեր լցնելով նրա սուրճի մեջ՝ Հասրաթյանը սպասել է, մինչև աղջկա գիտակցության կորուստը։ Մի քանի ժամ շարունակ Հասրաթյանը բռնաբարել է նրան, վերցրել փողերը և իրերը, որից հետո տարել է նրան Պոդոլսկ երկաթուղային կայարանի մոտ և թողել այնտեղ։ Աղջկան հայտնաբերել են պատահական անցորդները, սակայն նա ոչինչ չի հիշել։ Վաճառելով իրերը՝ Հասրաթյանը գնել է շամպայն և ծաղիկներ՝ նոր զոհերի համար։ Այս ճանապարհով նա բռնաբարել է տասից ավելի աղջիկների։ Նրա զոհերի մեծ մասը բնակարանում մնացել են մի քանի օր։ Ժամանակի հետ Հասրաթյանը սկսել է լրջորեն մտածել բռնվելու մասին։ Որպեսզի թաքցնի հետքերը, սկսել է սպանել իր զոհերին։

Հասրաթյանի առաջին զոհը մահացել է «կոկտեյլի» չափից շատ դոզայից։ Երկրորդ սպանվել է դանակի հարվածներից, իսկ երրորդը՝ խեղդամահ է արվել։ Նա հանցագործությունները իրականացրել է տարբեր ձեռագրերով, որպեսզի իրավապահ մարմինները չկասկածեն, որ գործ ունեն սերիական մարդասպանի հետ։ Նրա զոհերից մեկը, որին կենդանի էր թողել, ամբողջությամբ չէր կորցրել հիշողությունը և պատմել է, որ իրեն է մոտեցել մի «ռեժիսոր» և առաջարկել նկարահանվել կինոյում։ Նա նշել է, թե որ շրջանում է իրեն մոտեցել տղամարդը։ Հասրաթյանը ձերբակալվել է՝ իրավապահ մարմինների լրտես աղջկան առաջարկություն անելու պահին։ Նա ահավոր վախեցել է հայտնվել բանտում, որտեղ բռնաբարողների նկատմամբ մյուս բանտարկյալները փորձարկում էին բռնի միասեռական հարաբերություններ։ Նա մտածված պահանջել է պատժի խստագույն ձևը՝ խոստովանելով երեք աղջիկների մահվան և ավելի քանի 10 աղջիկների բռնաբարության մեջ։ Դատարանում նա պահանջել է, որ իրեն գնդակահարեն։ Դատարանը բավարարել է մարդասպանի խնդրանքը։ Նա հրաժարվել է բողոքարկել դատավճիռը, որից հետո իրականացվել է մահապատիժը[2]։

Զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հետաքննությունը վարել են»… «Մահվան ռեժիսոր»,
  • «Խորհրդային լեգենդների դարաշրջան» «Աղջիկ, ուզո՞ւմ ես նկարահանվել կինոյում»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Н. С. Модестов. (1997). «Валерий Асратян (Режиссёр)». Маньяки… Слепая смерть. [1]. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 27-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  2. 2,0 2,1 ««Режиссёр смерти»». Документальный фильм цикла Следствие вели…. НТВ. 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]