Վալերի Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Բաբայան
Ծնվել էմարտի 2, 1952(1952-03-02)
ԾննդավայրԹալիշ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2009
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Վալերի Իվանի Բաբայան (մարտի 2, 1952(1952-03-02), Թալիշ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2009), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերի Բաբայանը ծնվել է 1952 թվականի մարտի 2-ին Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։ 1968 թվականին ավարտել է Թալիշի միջնակարգ դպրոցը։ 1974 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը և ստացել մաթեմատիկայի ուսուցչի մասնագիտություն։

1974-1976 թվականներին եղել է Ղափանի շրջանի Շրվենանցի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ, փոխտնօրեն, տնօրեն, իսկ 1976-1992 թվականներին՝ Թալիշ գյուղի դպրոցի ուսուցիչ, փոխտնօրեն։

1992 թվականին համագյուղացիների հետ ենթարկվել է բռնագազթի։

1995 թվականին՝ Թալիշ գյուղի դպրոցի տնօրեն։

2000 թվականի հունիսի 18-ին Մարտակերտի թիվ 28 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[2]։ Եղել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Վալերի Բաբայանը մահացել է 2009 թվականին։

Ունի չորս զավակ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վաչագան Բարեպաշտ» մեդալ (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 256 հրամանագիր 01.09.2001 թվական)
  • «Մխիթար Գոշ» մեդալ (հետմահու, Արցախի Հանրապետության նախագահի թիվ 13-Ա հրամանագիր, 16.02.2018 թվական)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բաբայան Վալերի Իվանի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին.
  2. «18 հունիսի 2000թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]