Վալերի Աղաբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վալերի Աղաբեկյան
ԱՂԱԲԵԿՅԱՆ ՎԱԼԵՐԻ ԱՌԱՔԵԼԻ.jpg
1 մայիսի, 1947 - 31 հոկտեմբերի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Սղնախ, Ասկերանի շրջան
Մահվան վայրԼՂՀ Սղնախ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներԱրիության մեդալ և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալ

Վալերի Աղաբեկյան (1 մայիսի, 1947, Սղնախ, Ասկերանի շրջան - 31 հոկտեմբերի, 1992, Սղնախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերի Աղաբեկյանը ծնվել է 1947 թվականին մայիսի 1-ին Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում։ Ավարտել է Շոշ գյուղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո բնակություն է հաստատել Ստեփանակերտում։ Մասնակցել է արցախյան շարժմանը, ծառայել է պարետային վաշտում։ Զոհվել է 1992 թվականին հոկտեմբերի 31-ին Սղնախում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» և «Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին» մեդալներով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Շոշ գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]