Վալերիան Սուրաբեկով
Վալերիան Սուրաբեկով | |
---|---|
փետրվարի 25, 1904 (116 տարեկան) - | |
Ծննդավայր | Աստրախան, Ռուսական կայսրություն |
Պարգևներ | Լենինի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա |
Վալերիան Հովսեփի Սուրաբեկով (փետրվարի 25, 1904, Աստրախան, Ռուսական կայսրություն), խորհրդային ռազմածովային նավատորմի փոխծովակալ (27․04․1962), ռազմածովային գիտական թեկնածու (1958), դոցենտ (1959)։ Ազգությամբ՝ հայ։ ԽՄԿԿ անդամ 1931 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Մ․ Վ․ Ֆրունզեի անվան ռազմածովային ուսումնարանը (1930), գլխավոր շտաբի Կ․ Ե․ Վորոշիլովի անվան ռազմական բարձրագույն ակադեմիան (1951)։ Մասնակցել է քաղաքացիական պատերազմին։ 1930 թվականից ծառայել է Կասպիական, Բալթյան, 1934-1949 թվականներին՝ խաղաղօվկիանոսյան ռազմական նավատորմիղներում։ 1933 թվականից եղել է սուզանավի հրամանատար։ 1938-1939 թվականներին՝ սուզանավերի 4-րդ բրիգադի շտաբի պետական 1939-1941 թվականներին՝ նավատորմի շտաբի բաժնի պետ, 1941-1942 թվականներին՝ շտաբի պետի տեղակալ, 1942 թվականի ապրիլից՝ ռազմածովային բազայի հրամանատար։ 1945 թվականին, որպես Սախալինյան ռազմական նավատորմիկի շտաբի պետ, մասնակցել է միլիտարիստական Ճապոնիայի ջախջախմանը։ 1952-1960 թվականներին՝ Կ․ Ե․ Վորոշիլովի անվան ռազմական ակադեմիայի ռազմածովային ֆակուլտետի ստորջրյա ուժերի ամբիոնի պետ, 1960-1965 թվականներին՝ օպերատիվ արվեստի ամբիոնի պետի տեղակալ։ 1965 թվականին զորացրվել է։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 3, Կարմիր աստղի 2 շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 201)։ ![]() |
- Փետրվարի 25 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Վիքիպեդիա:Անձինք, որոնց ներկա տարիքը մեծ է
- Աստրախան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- Խորհրդային ռազմական գործիչներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
- Ռուսահայ ռազմական գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անավարտ հոդվածներ