Վալենտին Առնոլդ
Վալենտին Առնոլդ | |
---|---|
Ծնվել է | 1894 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 11, 1941 |
Մահվան վայր | Օրյոլի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Վալենտին Առնոլդ (ռուս.՝ Валентин Вольфридович Арнольд, իսկական անունը` Վալենտին Վասիլևիչ Վասիլև, 1894, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 11, 1941, Օրյոլի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Երկրորդ Մոսկովյան գործընթացի դերակատարներից է, մինչև ձերբակալման պահը եղել է Կուզբասի մի շարք հանքավայրերի մատակարման բաժնի պետ և գարաժի վարիչ։ Դատապարտվել է 10 տարվա ազատզրկման, 1941 թվականի աշնանը գնդակահարվել է Օրյոլի տակ, գերմանական զորքերի մոտեցման հետ կապված։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալենտին Առնոլդը ծնվել է 1894 թվականին Սանկտ-Պետերբուրգում։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, դասալքվել է ցարական բանակից, 1917-1923 թվականներին ծառայել է ամերիկյան բանակում։ 1923 թվականին Առնոլդը եկավ ԽՍՀՄ, աշխատեց Կեմերովո քաղաքի մի շարք կազմակերպություններում, այդ թվում «Կուզնեցկշին»-ում, «Էներգաշին»-ում, «Կուզբասշին»-ում։ 1924 թվականին նա ընդունվել է ՀամԿ (բ)Կ շարքերը։ Ձերբակալման պահին Առնոլդը զբաղեցնում էր գարաժի վարիչի և Կուզբասի Պրոկոպևսկի ու Անժերի հանքերի մատակարարման բաժնի պետի պաշտոնները[1]։
Ձերբակալվել է 1936 թվականին, եղել է Երկրորդ Մոսկովյան գործընթացի դերակատարներից մեկը։ Դատարանում նա իրեն մեղավոր ճանաչեց դատապարտյալներ Մուրալովի Շեստովի հետ համատեղ ԽՍՀՄ նշանավոր պետական գործիչներ Մոլոտովի և Օրջոնիկիձեի դեմ մահափորձ կազմակերպելու գործում[2]։ Վերջին խոսքում Առնոլդը խնդրեց խնայել իր կյանքը[3]։ 1937 թվականի հունվարի 30-ին ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը Վալենտին Առնոլդին մեղավոր ճանաչեց ՌՍՖՍՀ Քրեական օրենսգրքի 19, 58-8 և 58-11 հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և դատապարտեց 10 տարվա ազատազրկման[4]։ 1941 թվականի սեպտեմբերի 11-ին Առնոլդը 157 քաղբանտարկյալների հետ գնդակահարվեց ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի աշխատակիցների կողմից, Օրյոլի անտառներում, գնդակահարության հրամանը տրվել էր Ստալինի կողմից, Օրյոլին գերմանական զորքերի մոտենալու հետ կապված։ 1988 թվականի հունիսի 13-ին Առնոլդը հետմահու արդարացվեց ԽՍՀՄ Գերագույն դատարանի Ռազմական կոլեգիայի որոշմամբ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Пётр Агеевич Кошель. История сыска в России. Книга 2.
- ↑ Процесс антисоветского троцкистского центра. Страница 21
- ↑ Процесс антисоветского троцкистского центра. Страница 56
- ↑ Арнольд в списках общества «Мемориал».
- ↑ Книга памяти жертв политических репрессий на Орловщине. Том 1. Орёл. 1994 год.