Վալենտինա Տելեգինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալենտինա Տելեգինա
Ծնվել էսեպտեմբերի 5, 1945(1945-09-05)
ԾննդավայրՈւրալսկ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհոկտեմբերի 24, 2017(2017-10-24) (72 տարեկան)
Վախճանի վայրԲերեզնիկի, Պերմի երկրամաս, Ռուսաստան
Մասնագիտությունբանաստեղծուհի և հրապարակախոս
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1972)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Ռուսաստանի գրողների միություն
Պարգևներ

Վալենտինա Ֆյոդորովնա Տելեգինա (ռուս.՝ Валентина Фёдоровна Телегина, սեպտեմբերի 5, 1945(1945-09-05), Ուրալսկ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 24, 2017(2017-10-24), Բերեզնիկի, Պերմի երկրամաս, Ռուսաստան), խորհրդային ռուս բանաստեղծուհի, հրապարակախոս։ ԽՍՀՄ գրողների միության (1977) անդամ, Ռուսաստանի գրողների միության անդամ։ Դմիտրի Մամին-Սիբիրյակի մրցանակի դափնեկիր (2006)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտինա Տելեգինան ծնվել է Ղազախստանի Ուրալսկ քաղաքի մերձակա գյուղերից մեկում, 1945 թվականի սեպտեմբերի 5-ին, որտեղ պատերազմի հենց սկզբում տարհանվել էր նրանց ընտանիքը։ Հայրն աշխատել է երկաթուղում, իսկ մայրը եղել է տնային տնտեսուհի և մեծացրել ինը երեխաներին։ Ընտանիքն ապել է փայտե բարաքում, աղքատ պայմաններում։ Ողնաշարի լուրջ հիվանդության պատճառով Վալենտինան մանկուց անընդհատ գտնվել է հիվանդանոցներում և առողջարաններում։ Հենց այդ ժամանակ էլ նա սկսել է գրել իր առաջին բանաստեղծական տողերը։ 5-րդ դասարանում գնացել է մարզային կենտրոն և անընդհատ գտնվել երկաթուղայինների երեխաների գիշերօթիկ դպրոցում[1]։

Նրա բանաստեղծությունները տասներեք տարեկան հասակում սկսել են տպագրվել «Пионерской правда»-ում և «Дружные ребята» ղազախական թերթում։ 8-րդ դասարանից ակտիվորեն հաճախել և մասնակցել է մարզային «Приуралье» թերթին կից գրական միավորման միջոցառումներին։ Երիտասարդ տարիքում մասնակցել է Ակտյուբինսկի քաղաքում կազմակերպվող երիտասարդ հեղինակների խորհրդակցություններին։

1963 թվականին, դպրոցն ավարտելուց հետո, մեկնել է Կոմի Հանրապետություն։ Այստեղ աշխատանքի է անցել որպես էքսպեդիտոր, այնուհետև աշխատել հանրապետության Գերագույն դատարանում որպես քարտուղար, այնուհետև տեղափոխվել է Վորկուտա և աշխատել որպես նոտար։ Աշխատել է նաև Վորկուտայի ժողովրդական դատարանում որպես արխիվավար, մալուխային և ռադիոհաղորդիչ մայրուղիներում, որպես տեխնիկ[2]։ 1967 թվականին մասնակցել է Կազանում կազմակերպված երիտասարդ գրողների համաժողովին։ Այդ համաժողովի ընթացքում մոսկվացի բանաստեղծ Ալեքսեյ Սմոլնիկովը համոզել է նրան սովորել Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում, որը հաջողությամբ ավարտել է 1972 թվականին։ Սովորել է բանաստեղծ Լև Օշանինի մոտ և սերտ կապեր ունեցել բանաստեղծ Նիկոլայ Ռուբցովի հետ[3]։ 1969 թվականին լույս է տեսել նրա «Օշինդր» առաջին հեղինակային բանաստեղծությունների ժողովածուն[4]։

1972 թվականից ապրել է Պերմ քաղաքում։ Որպես գրական աշխատակից` համագործակցել է «Звезда» և «Большая Кама» թերթերի հետ։ 1976 թվականին «Современник» մոսկովյան հրատարակչությունը հրատարակել է նրա «Իմ արծաթափայլ բարդին» բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն։ 1977 թվականին ընդունվել է ԽՍՀՄ գրողների միության շարքերը։ Տելեգինան տասնչորս գրքերի և ժողովածուների հեղինակ է[5]։

2013 թվականին տեղափոխվել է որդու մոտ՝ Պերմի մարզի Բերեզնիկի քաղաք։ Մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 24-ին։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծությունների ժողովածու

  • Валентина Телегина "Полынь": стихи. – Сыктывкар: Коми книжное издательство, 1969.
  • Валентина Телегина "Серебристый мой тополь": стихи. – М: Современник, 1976.
  • Валентина Телегина "Притяжение": стихи. – Пермь: Книжное изд-во, 1979.
  • Валентина Телегина "Зеленый август": стихи.– Пермь: Книжное изд-во, 1985.
  • Валентина Телегина "Как хорошо начинается день": стихи. – Пермь: Книжное изд-во, 1987.
  • Валентина Телегина "Маленький партизан, или Приключения Тоша из Кордуна": поэтический перевод с сербскохорватского. – Пермь: Книжное изд-во, 1989.
  • Валентина Телегина "Звериный календарь": стихи. – Пермь: Изд-во Здравствуй, 1994.
  • Валентина Телегина "Земной круговорот": стихи. – Оса: Росстани-на-Каме, 1995.
  • Валентина Телегина "Ветреной ночью": стихи. – Пермь: Урал-пресс, 1995.
  • Валентина Телегина "Однажды ясным днем": стихи. – Пермь, 2002.
  • Валентина Телегина "Три цыпленка": поэтический перевод с коми-пермяцкого. – Кудымкар, 2003.
  • Валентина Телегина "Таинственный словарь": стихи. – Пермь, 2005.
  • Валентина Телегина "Богородская трава": стихи. – Пермь: Маматов, 2005.
  • Валентина Телегина "Шел Егорка по пригорку". – СПб: Маматов, 2010.

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 - Դմիտրի Մամին-Սիբիրյակի անվան մրցանակի դափնեկիր,
  • 2006 - մշակույթի և արվեստի բնագավառում Պերմի երկրամասի մրցանակի դափնեկիր,
  • 2007 - Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության պատվոգիր,
  • 2007 - ՌԴ մշակույթի աշխատողների արհմիության պատվոգիր,
  • 2012 - Ֆեոդոր Դոստոևսկու I աստիճանի շքանշան,
  • 2007 - «Աշխատանքի վետերան»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Краткая биография - 18 Сентября 2015 - Персональный сайт». vtelegina.ucoz.net. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
  2. «Альманах Гостиный Двор - Телегина Валентина». orenlit.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
  3. «Сергей Кувшинов, Станислав Першин. Година русского поэта Валентины Телегиной. 2018-ОКТЯБРЬ-24 | "Душа хранит". Жизнь и поэзия Николая Рубцова». rubtsov-poetry.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
  4. «Телегина Валентина Федоровна - Забытые имена Пермской губернии». www.fnperm.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
  5. «Валентина Телегина: Умейте радоваться жизни». Валентина Телегина. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]