Վալենտինա Սաֆրազբեկյան
Վալենտինա Սաֆրազբեկյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1925 |
Ծննդավայր | Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 14, 2006 (81 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Մասնագիտություն | անասնաբույժ |
Աշխատավայր | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Վալենտինա Միքայելի Սաֆրազբեկյան (օգոստոսի 10, 1925, Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 14, 2006, Երևան, Հայաստան), հայ անասնաբույժ-դեղաբան, անասնաբուժական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր (1999)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալենտինա Սաֆրազբեկյանը ծնվել է 1925 թվականի օգոստոսի 10-ին Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)։ 1949 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1994-2006 թվականներին աշխատել է ՀՊԱՀ-ի (այժմ՝ ՀԱԱՀ) թերապիայի և վիրաբուժության ամբիոնում։
Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական կենդանիների ստամոքսաղիքային համակարգի գործունեության վրա սուլֆանիլամիդային պատրաստուկների ազդեցության մեխանիզմների ուսումնասիրությանը։
2003 թվականին լույս է տեսել Վալենտինա Սաֆրազբեկյանի համահեղինակությամբ գրված «Դեղատոմսերի տեղեկատուն»։
Վալենտինա Սաֆրազբեկյանը մահացել է 2006 թվականի նոյեմբերի 14-ին Երևանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |