Jump to content

Վալդայան բարձրավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալդայան բարձրավայր
Տեսակլեռնաշղթա, բլուր և բարձրություն
ՄայրցամաքԵվրոպա
Երկիր Ռուսաստան[1]
ՎարչատարածքՌուսաստան[1]
Աշխարհագրական տեղադրությունԱրևելաեվրոպական հարթավայր
Քարտեզ
Քարտեզ

Վալադյան բարձրավայր (ռուս.՝ Валдайская возвышенность), բարձրադիր շրջան արևելա-Եվրոպական հարթավայրի հյուսիսարևմտյան մասում։ Ձգվում է ավելի քան 600 կմ երկարությամբ։ Ընդգրկում է Տիխվինի և Մեգորյան բլրաշարերը։ Ունի մորենային բլրաթմբավոր մակերևույթ։ Առավելագույն բարձրությունը 343 մ է։ Արմատական ապարները ծածկված են սառցադաշտային և ջրասառցադաշտային նստվածքներով։

Վալադյան բարձրավայրից սկիզբ են առնում Վոլգա, Արևմտյան Դվինա, Մստա և այլ գետեր։ Կան բազմաթիվ լճեր։ Խիստ ճահճապատ է։ Հարավ-արևելյան ծայրամասը Վալդայան սառցապատման սահմանն է։ Համարվում է տուրսիստական շրջան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 229
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալդայան բարձրավայր» հոդվածին։