Բարձրավայր
Բարձրավայր, հարթավայրի տեսակ։ Հանդիսանում է երկրի մակերևույթի, շրջապատի նկատմամբ հարաբերական բարձրադիր հատված (200 մ-ից ավելի, օրինակ՝ Վալդայան, Միջին Ռուսական)։ Հաճախ աստիճանաբար ձուլվում է կից դաշտավայրի հետ։
Պայմանականորեն, բարձրավայրը սահմանվում է որպես 200 մ-ից ավելի և մինչև 500 մ բացարձակ բարձրություն ունեցող տարածք, հազվադեպ՝ մինչև 800 մ, և հակադրվում է դաշտավայրին: Մակերևույթը սովորաբար մասնատված է ոչ խոր հովիտներով և խանդակա-ձորային խիտ ցանցով։
Սովորաբար բարձրավայրը չունի հստակ սահմանված լանջեր։ Դրանք ձևավորվում են հիմնականում կուտակման եղանակով (Մոսկովյան բարձրավայր) կամ գետերով բարձրադիր հարթավայրերի մասնատման ժամանակ (օրինակ՝ Ստավրոպոլյան բարձրավայր)։ Կան հարթ գագաթներով բլուրներ (Մերձվոլգյան բարձրավայր), ալիքաձև (օրինակ՝ Բուգուլմինսկո-Բելեբեևսկայա բարձրավայր) և լեռնոտ (օրինակ՝ Վալդայի բարձրավայր)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 331)։ |
|