Վազվան
Վազվան, Քաշմիրում տոնակատարություններին մատուցվող ավանդական ուտելիքի ընդհանուր անվանումն է։ Այդ ճաշատեսակը պատրաստելը համարվում է հատուկ արվեստ, այն պատրաստելիս օգտագործում են տարբեր մսատեսակներ (ոչխարի, հավի, ձկան, տավարի միս)։ Մուսուլման քաշմիրների համար այդ ճաշատեսակն իրենց էթնիկ ավանդույթն է համարվում, որը նրանց առանձնացնում է այլ քաշմիրներից։ Վազվանը դարձել է Քաշմիրի «խոհարարական այցեքարտը»[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից քաշմիրական խոհանոցը սկսել է ձևավորվել Լենկթեմուրի օրոք, նշանավորվում է Սամարղանդից 1700 արհեստավորների տեղահանմամբ և նրանց` Քաշմիրրի հովտում վերաբնակեցմամբ։ Այս արհեստավորների ժառանգները դարձել են Քաշմիրի լավագույն խոհարարները։ Վազվանի համար պատրաստվում է 36 կերակրատեսակ, որոնցից 15-30-ը մսատեսակներ են, գլխավոր խոհարարը և իր օգնականները ուտեստները պատրաստում են գիշերը։ Հյուրերը նստում են 4 հոգով, իսկ ուտելիքը մատուցում են տրամիով, որը մետաղական մեծ ափսե է։
Մարդիկ աղոթում են և ձեռքերը լվանում են «Տաշ-տի-նարի» թասի մեջ, որը բերվում է խնջույքի մասնակիցների համար։ Ուտեստի հետ մատուցվում է նաև մեկ թաս յոգուրտ։ Տոնը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ չեն համտեսվել տարբեր համադրություններով 7 ուտեստներ[3]։
Հիմնական ճաշատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մետխի մաազ.
- Ռիստա` մսագնդիկներ կարմիր կծու սոուսի մեջ,
- Լախաբի քաբաբ և մոաչի քաբաբ` գառան քաբաբ` յոգուրտի մեջ
- Վազա կոկուր` 2 ամբողջական կամ կտրտած հավ
- Դենի ֆոուլ` ոչխարի միս
- Դոուդխա ռաս` ոչխարի միսը քաղցր կաթի մեջ
- Ռոգնան դժոշ` ոչխարի միսը քաշմիրական համեմունքների մեջ
- Տաբակ մաազ` ոչխարի կողեր, որոնք եփվում են նախ յոգուրտի մեջ` մարմանդ կրակի վրա, իսկ հետո` տապակվում
- Դանիվալ կորմա` ոչխարի միս քարիով և գինձով
- Վազա պալակ` սպանախ` ոչխարի մսի գնդիկներով
- Աաբ գոշտ` քարիով համեմված գառան միս
- Մարչավանգան կորմա` գառան շատ կծու միս
- Քաբաբ` խորոված
- Գուշտաբա` կոտլետներ յոգուրտի մեջ
- Յակխնի` յոգուրտ` համեմված քարիով
- Ռուվանգան չաման` պանրի խորանարդիկներ` տոմատի հյութում
- Դում ոլուվ` կարտոֆիլ` պատրաստված յոգուրտի մեջ
- Նադիր յակխն` ջրընկույզ` նուրբ յոգուրտի մեջ
- Խակխ` կանաչեղեն
- Նադիր պալակ` ջրընկույզ` սպանախով
- Մուժդի չետինտիան` բողկ և հունական ընկույզ
- Ֆիրնի` մանրաձավար, որը մատուցվում է բաժակների մեջ` կաթով և ընկույզով` զարդարված արծաթափայլ տերևներով, աղանդեր[4]
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տաբակ մաազ
-
Ռիստա
-
Քաբաբ
-
Դանի ֆոլ
-
Գոշտաբա
-
Վազվանի պատրաստումը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Wazwan». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Wazwan Information». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «History». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Dish List». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին.
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |