Վազող սևամորթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Վազող սևամորթ» (անգլ.՝ Running while Black), ռասայական կողմնակալ կարծրատիպ սևամորթների նկատմամբ, որը տարածված է հիմնականում ԱՄՆ-ում (բայց մի շարք դեպքերում նաև Կանադայում), երբ նկատում են փողոցով վազող սևամորթի[1][2]։

ԱՄՆ-ում մանրաքայլ վազքը ժողովրդականություն է ձեռք բերել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ընդ որում՝ ամերիկյան ԶԼՄ-ներում այն զանգվածաբար պատկերվել է որպես սպիտակամորթներին բնորոշ զբաղմունք։ Միևնույն ժամանակ, սևամորթ վազորդներին հասարակությունը վերաբերվել է կասկածանքով (ինչպես այն անձանց, որոնց կասկածում էին հանցագործության կատարման վայրից փախուստի մեջ)[3]։ Կասկածներից պաշտպանվելու համար սևամորթ վազորդները ստիպված են եղել այնպիսի միջոցներ ձեռնարկել, ինչպիսիք են վառ հագուստ կրելը (որպեսզի սպառնալիքներ չստեղծեն), հիմնականում օրվա լուսավոր ժամերին կամ խմբերով վազելը, ինչպես նաև կանխամտածված փոքր արագությամբ վազելը, որպեսզի տպավորություն չստեղծեն, թե նրանք «փախչում են ինչ-որ մեկից»[4]։

2021 թվականին Լինդսի Հորնբաքլը պարզել է, որ միջադեպերը հատկապես հաճախակի են եղել այն դեպքերում, երբ սևամորթներին նկատել են վազելիս սպիտակամորթների թաղամասերում, հատկապես ավելի բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակ ունեցող սպիտակամորթների թաղամասերում[5]։

Սոնյա Սանչեսի՝ 1968 թվականի «Բրոնքսը հաջորդն է» պիեսում կա մի տեսարան, որտեղ սպիտակամորթ ոստիկանը ձերբակալում է սևամորթին՝ նրան վազելիս տեսնելու պատրվակով։ ԱՄՆ Գերագույն դատարանի 2001 թվականի Իլինոյսն ընդդեմ Ուորդլոուի գործը, որտեղ պաշտպանվել է ոստիկանության կողմից մարդու խուզարկության օրինականությունը այն հիմքով, որ նա իբր փախել է ոստիկանությունից, քաղաքացիական իրավունքների համար պայքարողների կողմից նկարագրվել է որպես «սևամորթի փախուստի» նոր քրեական գործի ստեղծում[6][7]։

Նման միջադեպերի այլ օրինակներից են 2015 թվականին Բալթիմորում Ֆրեդի Գրեյի մահը[8][9][10], 2015 թվականին Ջիմի Տորոնկի ձերբակալությունը Լոնդոնում[11], 2019 թվականին տեղի ունեցած միջադեպը Վանկուվերում (Կանադա)[12], ինչպես նաև 2020 թվականին Ահմաուդ Արբերիի սպանությունը Ջորջիայում (ԱՄՆ)[13][14][15][16][17][18][19][20][21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Streeter, Kurt (2020 թ․ մայիսի 18). «Running While Black: Our Readers Respond». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  2. «Sprinter Sam Effah on running while Black». Canadian Running Magazine (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հունիսի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  3. Demby, Gene (2020 թ․ հուլիսի 18). «VIDEO: How Running's White Origins Led To The Dangers Of 'Running While Black'». NPR (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  4. Karimi, Faith (2021 թ․ փետրվարի 27). «For Black runners, every stride comes with a fear they can't outrun». CNN. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 17-ին.
  5. Hornbuckle, Lyndsey (2021 թ․ հունիսի 1). «Running while Black: A distinctive safety concern and barrier to exercise in White neighborhoods». Preventive Medicine Reports (անգլերեն). 22: 101378. doi:10.1016/j.pmedr.2021.101378. ISSN 2211-3355. PMID 33996391.
  6. Vaughans, Kirkland C.; Spielberg, Warren (2014 թ․ հունիսի 30). The Psychology of Black Boys and Adolescents [2 volumes] (անգլերեն). ABC-CLIO. էջ 342. ISBN 978-0-313-38199-7.
  7. Engel, Robin S. (2010 թ․ մարտի 15). Race, Ethnicity, and Policing: New and Essential Readings (անգլերեն). NYU Press. էջ 153. ISBN 978-0-8147-7616-2.
  8. Stolberg, Sheryl Gay (2015 թ․ ապրիլի 22). «Freddie Gray in Baltimore: Another City, Another Death in the Public Eye». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.
  9. «Justice Dept. Opens Baltimore police probe; 1K protest». Associated Press. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.
  10. Alexander, Keith L. (2015 թ․ հուլիսի 25). «Representing Freddie Gray's family: A venerable lawyer in cases involving race, police and death». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 15-ին.
  11. «From top sprinter to homeless in London – what happened next to Jimmy Thoronka?». The Guardian (անգլերեն). 2018 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 15-ին.
  12. «Running while black: Vancouver police say no racial profiling in stopping man rushing to SkyTrain station». 2019 թ․ հունիսի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.
  13. Barnhill, George E . «Letter from District Attorney to Police Department» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 1-ին.
  14. Futterman, Matthew (2020 թ․ մայիսի 8). «After a Killing, 'Running While Black' Stirs Even More Anxiety». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.
  15. «Running While Black: Ahmaud Arbery's Death Highlights Shared Fears Of Racial Profiling». www.wbur.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  16. Beauchamp, Zack (2020 թ․ մայիսի 8). «Ahmaud Arbery and the dangers of running while black». Vox (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  17. «Running while Black: A pediatrician reflects on race, racism, and Ahmaud Arbery». spokesman-recorder.com (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ մայիսի 27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  18. «'Why is this black guy running?': After Ahmaud Arbery's killing, African Americans reconsider fitness routines». NBC News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 14-ին.
  19. Carroll, Rory (2020 թ․ մայիսի 9). «NFL: Players, coaches call for investigation into killing of Ahmaud Arbery». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.
  20. «Videos of Ahmaud Arbery roaming vacant home shown to jury». WCVB (անգլերեն). 2021 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 29-ին.
  21. «Ahmaud Arbery: What you need to know about the case». BBC (անգլերեն). 2021 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]