Վազգեն Սեմերջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Վազգեն Սեմերջյան
Ծնվել էհուլիսի 24, 1933(1933-07-24) (85 տարեկան)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՌուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան
Մասնագիտությունսրտաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1973) և պրոֆեսոր (1980)
ԱշխատավայրՎնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն և Տուլայի պետական համալսարան

Վազգեն Վարդգեսի Սեմերջյան (հուլիսի 24, 1933(1933-07-24), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ սրտաբան: Բժշկական գիտությունների դոկտոր (1973 թ.), պրոֆեսոր (1980 թ.), Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազգեն Սեմերջյանը ծնվել է 1932 թվականին Թիֆլիսում: 1957 թվականին ավարտել է Մոսկվայի 2-րդ բժշկական ինստիտուտը: 1957-1968 թվականներին եղել է Կալուգայի մարզի Կիրովի քաղաքային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի, այնուհետև` ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի փորձարարական կենսաբանության և բժշկության ինստիտուտի սիբիրյան բաժանմունքի (Նովոսիբիրսկ) արհեստական արյան շրջանառության լաբորատորիայի վարիչ, 1968-1994 թվականներին` ՀՀ առողջապահության նախարարության Սրտաբանության, վնասվածքաբանության և օրթոպեդիայի ինստիտուտի գիտքարտուղար, Առողջության հանրապետական կենտրոնի գլխավոր բժիշկ, 1994-2004 թվականներին` Տուլայի պետական համալսարանի պրոֆեսոր, 2005 թվականից` ՀՀ ավանդական բժշկության համալսարանի պրոռեկտոր[1][2]:

Աշխատանքները վերաբերում են սիրտանոթային վիրաբուժության, վնասվածքաբանության, վերակենդանացման, առողջապահության կազմակերպման խնդիրներին: 1964 թվականին Ալեքսանդր Միքայելյանի հետ կիրառել է արհեստական արյան շրջանառության իր ստեղծած սարքը (սրտի բնածին արատների վիրահատությունների ժամանակ)[1]:

Ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ է:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի անդամ, 1995 թ.
  • Գիտնականների միջազգային ակադեմիայի անդամ, Ավստրիա, 2001 թ.
  • «Բանբեր բժշկական նոր տեխնոլոգիաների» (ռուսերեն) հանդեսի խմբագրական խորհրդի անդամ, 1995 թ.
  • Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի Հիմնարար բժշկա-կենսաբանական հետազոտությունների բաժանմունքի պատվավոր անդամ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007:
  2. Семерджян Вазген Вардкесович