Վազգեն Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վազգեն Ղազարյան
Vazgen A. Ghazaryan - Brother of Raphael A. Ghazaryan.tif
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Վազգեն Ավետիսի Ղազարյան (Կազարով)
Ծնվել է 1927 հունիսի 3
Ծննդավայր Արմավիր, Կրասնոդարի երկրամաս
Մահացել է ապրիլի 1, 1991(1991-04-01) (տարիքը 63)
Վախճանի վայր Մոսկվա
Ազգություն հայ
Գործունեություն Ճարտարագետ-էներգետիկ
Պորտալ Portal.svg Տեխնոլոգիա


Վազգեն Ավետիսի Ղազարյան (Կազարով) (1927, հունիսի 3, Արմավիր, Կրասնոդարի երկրամաս - 1991, ապրիլի 1, Մոսկվա), հայ ճարտարագետ-էներգետիկ։ ԽՍՀՄ պատվավոր էներգետիկ, վաստակավոր շինարար։

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին ավարտել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտը։ 1960 թվականին ղեկավարել է ՉԺՀ ջէկերի մոնտաժման աշխատանքները, 1963 թվականին՝ Բելոյարսկայա ԱԷԿ-ի մոնտաժի ղեկավար։ 1968-1980 թվականներին եղել է ԽՍՀՄ Գլավտեպլոէներգոմոնտաժ տրեստի պետի, 1980-1986 թվականներին՝ Սոյուզատոմ-էներգոյի կապիտալ շինարարության պետի տեղակալ, 1986 թվականից՝ ԽԱՀՄ Ատոմէներգո նախարարության կապիտալ շինարարության գլխավոր վարչության պետ։

Ղեկավարել է նաև Հրազդանի ՊՇԷԿ-ի և ՀԱԷԿ-ի մոնտաժման աշխատանքները։ Ջերմուկում կառուցել է էներգետիկների առողջարանը[1]։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազգեն Ավետիսի Ղազարյանին է վստահվել վթարից հետո Չեռնոբիլի ԱԷԿ-ի սև արկղի բացումը (1986), որտեղ ստացած ճառագայթումից հետո մահացել է։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններ (3)
  • «Պատվո նշան» շքանշան
  • ԺՏՆՑ և բազմաթիվ այլ մեդալներ
  • ԽՍՀՄ պատվավոր էներգետիկ
  • ԽՍՀՄ վաստակավոր շինարար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005