Վազգեն Խաչիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վազգեն Խաչիկյան
Ծնվել էմարտի 19, 1972(1972-03-19) (47 տարեկան)
ԾննդավայրԱխթալա, Լոռու մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Քաղաքական կուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Վազգեն Յուրիկի Խաչիկյան (մարտի 19, 1972(1972-03-19), Ախթալա, Լոռու մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996-1999 թթ. - ԵՊՀ միացյալ արհմիության նախագահի տեղակալ։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀԿ անդամ։
  • 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ։
  • 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ։
  • 2005 թ. հունվարի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ[1]:
  • 2007 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ։
  • 2010 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից[2]:

Քրեական հետապնդում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թ. Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով՝ «յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից», 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով», ինչպես նաև 314-րդ հոդվածով՝ «պաշտոնեական կեղծիքը»: 2014 թվականի դեկտեմբերին դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման՝ կազմակերպված խմբով բյուջեից 300 միլիոն դրամ խարդախությամբ հափշտակելու ու յուրացնելու համար։ Մոտ երկու տարի ձգված դատավարության ավարտին Խաչիկյանը այդպես էլ չընդունեց մեղադրանքը։ Չնայած դրան դատարանը որոշեց Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահից բռնագանձել 170 միլիոն դրամ։ Դատապարտվեցին նաև Խաչիկյանի 12 ենթակաները, սակայն նրանցից 8-ի նկատմամբ որոշվեց պատիժը կիրառել պայմանական։

2012-ին կալանավորված, ապա 2014-ին 12 տարվա ազատազրկման դատապարտված Խաչիկյանը «պատժի լրիվ կրումով» ազատ է արձակվել 2017թ-ի սեպտեմբերի 28-ին`նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նրան ներում է շնորհվել:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ։

Նախորդող
Ֆրունզիկ Մուշեղյան
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ
Վազգեն Խաչիկյան

14 հունվարի 2005 թ. - 2007 թ.
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ
ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ
Վազգեն Խաչիկյան

2007 թ. - 2010 թ.
Հաջորդող
Արտեմ Ասատրյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]