Վադի աս Սալամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վադի աս Սալամ
وادي السلام
արաբ․՝ وادي السلام‎‎
AH-1W Super Cobra attacks an enemy mortar position at Wadi-us-Salaam cemetery.jpg
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունՆաջաֆ
ԵրկիրFlag of Iraq (1924–1959).svg Իրաք
Հիմնման տարի1873
Կրոնական կազմիսլամ
Մակերես601 160 մ²
Վադի աս Սալամը գտնվում է Իրաքում
Վադի աս Սալամ

Վադի աս Սալամ (արաբ․՝ وادي السلام‎‎), վիթխարի շիական գերեզմանատուն Խաղաղության հովտում, որտեղ կատարում են թաղումներ ոչ միայն Իրաքից, այլև տարբեր երկրներից, որտեղ տարածված է շիիզմը։ Գտնվում է շիիթական սուրբ Ան-Նաշաֆ քաղաքում։

Վադի աս Սալամը աշխարհի ամենամեծ գերեզմանատունն է[1]։ Շիիթների համար պատիվ է Ահեղ դատաստանի օրվան սպասել իմամ Ալիի հետ նույն գերեզմանատանը թաղված։ Այստեղ ըստ ավանդության թաղված են մի քանի իսլամական մարգարեներ, մասնավորապես՝ մարգարե Հուդան և Սալիհը[2][3][4]։

Ըստ որոշ գիտնականներու Իրաքյան պատերազմի տարիներին գերեզմանատանը օրական 200-250 թաղում էր կատարվում, 2010 թվականին այդ թիվը նվազել է մինչև 100[5]։ Գերեզմանատունը 601,16 հա տարածք է զբաղեցնում (6,01 կմ²), և այնտեղ թաղված են 5 միլիոնից ավելի մարդ[6]։ 1400 տարվա ընթացքում այստեղ թաղումներ կատարվում են կատարվում։ Գերեզմանատունը մտցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցուցակների մեջ[7]։

Գերեզմանատանը թաղված են բազմաթիվ մուսուլմաններ, մասնավորապես նրա կենտրոնում թաղված է չորրորդ խալիֆ Ալի իբն Աբու Թալիբը[8], նչանից ոչ հեռու մեծ այաթոլլա Մուհամմադ Բաքիր աս Սադրի և նրա քրոջ Ամինա աս Սադրի գերեզմաններն են։ Որոշ շիիթներ հավատում են, որ տասներկուերորդ իմամ Մուհամմադ իբն ալ Հասան ալ Մահդինը ամեն հինգշաբթի, արևամուտի նամազի ժամանակ հայտնվում է մզկիթի մոտ[9]։

Իրաքի պատերազմի ժամանակ տեղական զինված միավորումները գերեզմանները որպես ապաստարան էին օգտագործում և այնտեղ ականանանետերի համար թաքնված դիրքեր էին կազմակերպում, ինչի արդյունքում գերեզմանատունը ենթարկվել է կանոնավոր ռմբակոծության, այդ թվում նաև օդային հարվածների[10][11]։

Վադի աս Սալամի համայնապատկերը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hala Mundhir Fattah, Frank Caso (2009)։ A brief history of Iraq։ Infobase Publishing։ էջ 140։ ISBN 978-0-8160-5767-2։ Վերցված է 18 October 2010 
  2. «Wadi Al-Salaam: The Largest Cemetery in The World» (անգլերեն)։ Amusing Planet։ 2013-05-15 
  3. Wadi-us-Salaam
  4. al-islam.org Najaf. Wadi-us Salaam
  5. Najaf cemetery witness to Iraq’s tragic history
  6. HOW BIG IS WADI-US-SALAAM CEMETERY?
  7. Wadi Al-Salam Cemetery in Najaf
  8. Mahjubah. — 2000.
  9. Davidson L.K., Gitlitz D.M. Pilgrimage: From the Ganges to Graceland : an Encyclopedia. — ABC-CLIO, 2002. — С. 27. — (Pilgrimage: From the Ganges to Graceland : an Encyclopedia). — ISBN 9781576070048
  10. Benjamin K. Funerals to Die For: The Craziest, Creepiest, and Most Bizarre Funeral Traditions and Practices Ever. — F+W Media, 2013. — С. 111. — ISBN 9781440557088
  11. Colonel Glen Butler, U.S. Marine Corps. A Vital Concept Refined // Naval History Magazine : See Image #1. — United States Naval Institute, December 2012. — Т. 26. — № 6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]