Վադի ալ-Սալամ
Վադի ալ-Սալամ وادي السلام արաբ․՝ وادي السلام | |
---|---|
Տեսակ | Islamic cemetery? |
Տեղագրություն | Նաջաֆ |
Երկիր | Իրաք |
Հիմնման տարի | 1873 |
Կրոնական կազմ | իսլամ |
Մակերես | 601 160 մ² |
Ժառանգության կարգավիճակ | Համաշխարհային ժառանգության նախնական ցանկի օբյեկտ |
Վադի ալ-Սալամ (արաբ․՝ وادي السلام), վիթխարի շիական գերեզմանատուն Խաղաղության հովտում, որտեղ կատարում են թաղումներ ոչ միայն Իրաքից, այլև տարբեր երկրներից, որտեղ տարածված է շիիզմը։ Գտնվում է շիական սուրբ Ան-Նաշաֆ քաղաքում։
Վադի ալ-Սալամը աշխարհի ամենամեծ գերեզմանատունն է[1]։ Շիաների համար պատիվ է Ահեղ դատաստանի օրվան սպասել իմամ Ալիի հետ նույն գերեզմանատանը թաղված։ Այստեղ ըստ ավանդության թաղված են մի քանի իսլամական մարգարեներ, մասնավորապես՝ մարգարե Հուդան և Սալիհը[2][3][4]։
Ըստ որոշ գիտնականներու Իրաքյան պատերազմի տարիներին գերեզմանատանը օրական 200-250 թաղում էր կատարվում, 2010 թվականին այդ թիվը նվազել է մինչև 100[5]։ Գերեզմանատունը 601,16 հա տարածք է զբաղեցնում (6,01 կմ²), և այնտեղ թաղված են 5 միլիոնից ավելի մարդ[6]։ 1400 տարվա ընթացքում այստեղ թաղումներ կատարվում են կատարվում։ Գերեզմանատունը մտցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցուցակների մեջ[7]։
Գերեզմանատանը թաղված են բազմաթիվ մուսուլմաններ, մասնավորապես նրա կենտրոնում թաղված է չորրորդ խալիֆ Ալի իբն Աբու Թալիբը[8], նչանից ոչ հեռու մեծ այաթոլլա Մուհամմադ Բաքիր աս Սադրի և նրա քրոջ Ամինա աս Սադրի գերեզմաններն են։ Որոշ շիաներ հավատում են, որ տասներկուերորդ իմամ Մուհամմադ իբն ալ Հասան ալ Մահդինը ամեն հինգշաբթի, արևամուտի նամազի ժամանակ հայտնվում է մզկիթի մոտ[9]։
Իրաքի պատերազմի ժամանակ տեղական զինված միավորումները գերեզմանները որպես ապաստարան էին օգտագործում և այնտեղ ականանանետերի համար թաքնված դիրքեր էին կազմակերպում, ինչի արդյունքում գերեզմանատունը ենթարկվել է կանոնավոր ռմբակոծության, այդ թվում նաև օդային հարվածների[10][11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hala Mundhir Fattah; Frank Caso (2009). A brief history of Iraq. Infobase Publishing. էջ 140. ISBN 978-0-8160-5767-2. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Wadi Al-Salaam: The Largest Cemetery in The World» (անգլերեն). Amusing Planet. 2013 թ․ մայիսի 15.
- ↑ «Wadi-us-Salaam». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ al-islam.org Najaf. Wadi-us Salaam
- ↑ Najaf cemetery witness to Iraq’s tragic history
- ↑ «HOW BIG IS WADI-US-SALAAM CEMETERY?». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Wadi Al-Salam Cemetery in Najaf
- ↑ Mahjubah. — 2000.
- ↑ Davidson L.K., Gitlitz D.M. Pilgrimage: From the Ganges to Graceland : an Encyclopedia. — ABC-CLIO, 2002. — С. 27. — (Pilgrimage: From the Ganges to Graceland : an Encyclopedia). — ISBN 9781576070048
- ↑ Benjamin K. Funerals to Die For: The Craziest, Creepiest, and Most Bizarre Funeral Traditions and Practices Ever. — F+W Media, 2013. — С. 111. — ISBN 9781440557088
- ↑ Colonel Glen Butler, U.S. Marine Corps. A Vital Concept Refined // Naval History Magazine : See Image #1. — United States Naval Institute, December 2012. — Т. 26. — № 6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վադի ալ-Սալամ» հոդվածին։ |