Վագուլա (լիճ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վագուլա (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Վագուլա
էստ․՝ Vagula järv
57°50′46″ հս․. լ. 26°54′46″ ավ. ե. / 57.846111° հս․. լ. 26.912778° ավ. ե. / 57.846111; 26.912778
Կոորդինատներ Կոորդինատներ: 57°50′46″ հս․ լ. 26°54′46″ ավ. ե. / 57.84611° հս․. լ. 26.91278° ավ. ե. / 57.84611; 26.91278
Երկիր Էստոնիա
Վարչատարածքային բաժանում Վիրումաա
Հայելու բացարձակ բարձրությունը 69,2 մ
Երկարություն 4,6 կմ
Լայնություն 1,7 կմ
Ավազանի մակերեսը 5,187 կմ²
Ամենամեծ խորությունը 11,5 մ
Միջին խորությունը 5,2 մ
Ջրահավաքի մակերեսը 495 կմ²
Թափվող գետերը Վիհանդու
Սկիզբ առնող գետերը Վիհանդու

Վագուլա (էստ․՝ Vagula järv, հին՝ Վագգոլա[1]), լիճ Էստոնիայում: Տեղակայված է Վիրումաա նահանգում՝ Վիռու քաղաքից 2 կմ դեպի արևմուտք[2]: Լճի միջով անցնում է Վիհանդու գետը[3]: Գետի հոսանքով 2 կմ դեպի ներքև տեղակայված է Տամուլա լիճը։

Վագուլա լճի ափին են տեղակայված Յավերե, Ռոոզիզարե և Յուբա գյուղերը։ Լճի հարավային ափի մոտ է գտնվում Վագուլա երկաթուղային կայարանը։

Լճի մակերեսը կազմում է 518,7 հա։ Երկարությունը արևելքից դեպի արևմուտք կազմում է 4,6 կմ, լայնությունը՝ 1,7 կմ[4]: Ամենամեծ խորությունը 11,5 մ է, միջին խորությունը՝ 5,2 մ[5]: Ափերը ցածր են, մեծ մասամբ ավազային կամ խճային[2]: Լճի ջրի մակարդակը 1934 թվականին նվազել է ավելի քան մեկ մետրով։ Ներկայում լիճը տեղակայված է ծովի մակարդակից 69,2 մ բարձրության վրա[4]: 1974 թվականին ակստեղ կազմակերպվել է «Վագուլա» ձկնաբուծական տնտեսությունը[6]:

Լճում բնակվում են տարբեր տեսակի ձկներ՝ բրամ, պերկես, աքերին, մանրածածան, գայլաձուկ, յազ, գետածածան, կարմրախայտ, գետային օձաձուկ, լին, շիղաձուկ, գետային քարադիազ և այլն։ Ջրլող թռչուններից լճի ափերին բնադրում են մեծ սուզակներ, սև փարփարներ, կռնչան բադեր, հողամաղիկներ, թշշան կարապներ և այլն[2][4]: 1960-ական թվականների սկզբի տվյալներով՝ լճի ձկնամթերքը շատ չէր՝ շուրջ 20 կգ/հա[7]: Մասնագետները լիճը դասում են մեզոտրոֆիկ լճերի շարքում[8]:

Վագուլա լիճը հանգստի սիրված վայր է։ Այստեղ պարբերաբար անցկացվում են ձկնորսության մրցույթներ[4]:

XX դարի սկզբին Վագուլա լճի մոտ հայտանբերվել են բրոնզե հնագույն իրեր, որոնցից պահպանվել է հինգերորդ դարի ճարմանդ՝ պատրաստված կարմիր ու սպիտակ էմալից, և հարթ լծաղեղ[9]: Լճում գտնվել են նաև մամոնտի ու զուբրի ոսկորներ[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Всеобщий географический и статистический словарь. Часть 3. Том 1. М. 1843.
  2. 2,0 2,1 2,2 «Озеро Вагула»։ visitestonia.com։ Վերցված է 2016-03-21 
  3. Калевипоэг. 2013
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Andrey Yavnashan (2015-10-20)։ «Рыбалка и кости мамонта — едем на озеро Выгула!»։ journalist.delfi.ee։ Վերցված է 2016-03-21 
  5. Альфа и омега: Кратк. справ. 1990. С. 111
  6. Восьмая сессия Верховного совета Эстонской ССР восьмого созыва (отчёт). Таллин. 1975
  7. Герд С. В., Жадин В. И. Реки, озёра и водохранилища СССР, их фауна и флора. — М., 1961. — 599 с.
  8. Третья прибалтийская орнитологическая конференция. Тексты докладов. 1957.
  9. Światowit, Объемы 24-25. Państwowe Wydawn. Naukowe., 1962

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Aare Mäemets. Eesti NSV järved ja nende kaitse. Tln., 1977
  • Вага А. Я. Летний планктон озёр Тамула и Вагула. Тарту. 1923.