Սերոբ Անճարակյան
Արտաքին տեսք
(Վերահղված է Ս. Անճարակյանից)
Սերոբ Անճարակյան | |
---|---|
Ծնվել է | 1920 |
Ծննդավայր | Սալոնիկ, Հունաստան |
Վախճանվել է | 1943 |
Մասնագիտություն | նկարիչ |
Սերոբ Գրիգորի Անճարակյան (1920, Սալոնիկ, Հունաստան - 1943), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1926 թվականին Անճարակյանների ընտանիքը Սալոնիկից տեղափոխվել է Երևան։ Յոթնամյա դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Գեղարդ տեխնիկումը։ «Տասնհինգամյա Հայաստանը» կտավով Անճարակյանը 1935 թվականին մասնակցել է Խորհրդային Հայաստանի 15-ամյակին նվիրված պատանի ստեղծագործողների հոբելյանական ցուցահանդեսին և արժանացել մրցանակի։ 1939 թվականին, ավարտելով տեխնիկումը, աշխատել է Արթիկի շրջպետթատրոնում։ Ձևավորել է «Խաթաբալա», «Պլատոն Կրեչետ», «Դատավճիռ» և այլ պիեսներ։ 18-20-ամյա պատանու բեմական ձևավորմամբ Արթիկում ներկայացվել են «Պատվի համար», «Գոշ», «Շողոքորթը» դրամաները։ 1943 թվականին 23-ամյա նկարիչը զոհվել է ռազմի դաշտում[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]