Սերոբ Անճարակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերոբ Անճարակյան
Ի ծնե Սերոբ Անճարակյան Գրիգորի
Ծնվել է 1920
Ծննդավայր Սալոնիկ, Հունաստան
Վախճանվել է 1943
Ազգություն հայ
Մասնագիտություն նկարիչ

Սերոբ Գրիգորի Անճարակյան (1920, Սալոնիկ, Հունաստան - 1943), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականին Անճարակյանների ընտանիքը Սալոնիկից տեղափոխվել է Երևան։ Յոթնամյա դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Գեղարդ տեխնիկումը։ «Տասնհինգամյա Հայաստանը» կտավով Անճարակյանը 1935 թվականին մասնակցել է Խորհրդային Հայաստանի 15-ամյակին նվիրված պատանի ստեղծագործողների հոբելյանական ցուցահանդեսին և արժանացել մրցանակի։ 1939 թվականին, ավարտելով տեխնիկումը, աշխատել է Արթիկի շրջպետթատրոնում։ Ձևավորել է «Խաթաբալա», «Պլատոն Կրեզետ», «Դատավճիռ» և այլ պիեսներ։ 18-20-ամյա պատանու բեմական ձևավորմամբ Արթիկում ներկայացվել են «Պատվի համար», «Գոշ», «Շողոքորթը» դրամաները։ 1943 թվականին 23-ամյա նկարիչը զոհվել է ռազմի դաշտում[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս. Գրիգորյան, Մուսաները չլռեցին, Գիրք 1, Երևան, 1989 թ.։
  2. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 23։