Սևջուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սև ջուրից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սևջուր (այլ կիրառումներ)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մեծամոր (այլ կիրառումներ)
Սևջուր
Բնութագիր
Երկարություն 40 կիլոմետր
Ավազանի մակերես 1610 կմ²
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայում Մեծամոր
 · Գետաբերանի տեղակայում Արաքս
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքեր Քասաղ և Մաստարայի սելավ
Երկիր Հայաստան
Երկրամաս Արմավիրի մարզ

Սևջուր կամ Մեծամոր, Հայաստանի գետերից է։ Ունի 40 կիլոմետր երկարություն, ՀՀ մյուս գետերի համեմատությամբ ամենահաստատուն ռեժիմ ունեցող գետն է։ Սկիզբ է առնում Մեծամոր լճից և սնվում Արագածի ստորոտում գտնվող աղբյուրներից, հոսում է շատ դանդաղ, մեծ մասամբ ճահճապատ ափերի միջով և ապա թափվում Արաքս։ Նրա ակունքները, ինչպես և Մեծամոր լճի ճահճացած ափերը, օգտագործում են կուղբի (ջրշան) պահպանման ու բազմացման համար։ Կուղբի կլիմայավարժեցումը այստեղ կարելի է համարել ավարտված։ Թանկարժեք մորթի ունեցող այս փոքրիկ կենդանին այժմ Սևջուր գետի հովտով հասել է Արաքս և ապա նրա ճահճապատ ափերով իջել մինչև գրեթե ընդհուպ Կուր-Արաքսյան դաշտավայրի մատույցները։

Սևջուրն Արաքսի գետախառնուրդից մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա իր մեջ է ընդունում Քասախ գետը և դառնում Հայաստանի ամենաջրառատ գետերից մեկը։