Սևան (թերթ, Աթենք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևան (այլ կիրառումներ)

«Սևան», քաղաքական, հասարակական և գրական թերթ։ Լույս է տեսել 1933-1936 թվականներին, թենքում, անկանոն պարբերականությամբ։ Խմբագիր՝ Մ․ Դարբինյան։ Հանդես է եկել սփյուռք-հայրենիք կապերի ամրապնդման և ներգաղթի օգտին։ Տպագրել է Խորհրդային Միության և Խորհրդային Հայաստանի տնտեսության ու մշակույթի անցուդարձին վերաբերող հոդվածներ, հանրապետության կուսակցական և պետության ղեկավար գործիչների (Աղասի Խանջյան, Ս․ Տեր-Գաբրիելյան և ուրիշներ) ճառերն ու զեկուցումները։

Լուսաբանել է հունահայ գաղութի կյանքը, ՀՕԿ-երի, ՀԲԸՄ գործունեությունը։ Անդրադարձել է միջազգային քաղաքական իրադարձություններին, անհանգստություն հայտնել գերմանական ֆաշիզմի հակասովետական և հակակոմունիստական ելույթների վերաբերյալ։

Ունեցել է հարուստ գրական-հրապարակախոսական բաժին, ուր հանդես են եկել Վ․ Դաքեսյանը, Ա․ Պոյաճյանը, Ե․ Արմենյանը, Վահան Թեքեյանը, Արշակ Չոպանյանը, Կ․ Սիտալը, Զ․ Պոյաճյանը, Ս․ Աելյանը, Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Գուրգեն Մահարին և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։