Սքոթ Ալան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սքոթ Ալան
անգլ.՝ Scott Allan
Անձնական տվյալներ
Ազգությունը Շոտլանդիա Շոտլանդիա
Քաղաքացիությունը Շոտլանդիա Շոտլանդիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 28, 1991(1991-11-28)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Գլազգո, Շոտլանդիա
Հասակ 175 սմ
Քաշ 76 կգ
Դիրք գրոհող կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ազատ գործակալ
Պատանեկան կարիերա
2001-2008 Շոտլանդիա Դանդի Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2012 Շոտլանդիա Դանդի Յունայթեդ 8 (0)
2010  Շոտլանդիա Ֆորֆար Ատլետիկ 4 (1)
2012-2014 Անգլիա Վեստ Բրոմվիչ Ալբիոն 0 (0)
2012  Անգլիա Պորտսմութ 15 (1)
2012  Անգլիա Միլտոն Կինս Դոնս 4 (0)
2012-2013  Անգլիա Պորտսմութ 9 (1)
2013-2014  Անգլիա Բիրմինգհեմ Սիթի 5 (0)
2014-2015 Շոտլանդիա Հիբերնիան 33 (2)
2015- Շոտլանդիա Սելտիկ 12 (0)
2016- Անգլիա Ռոտերհեմ Յունայթեդ 1 (0)
Ազգային հավաքական
2007-2008 Շոտլանդիա Շոտլանդիա (մինչև 17) 5 (0)[3]
2011-2012 Շոտլանդիա Շոտլանդիա (մինչև 21) 10 (0)[4]

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2014 թվականի հունիսի 5-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2014 թվականի հունիսի 5-ի

Սքոթ Ալան (անգլ.՝ Scott Allan, նոյեմբերի 28, 1991(1991-11-28)[1][2], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, հարձակողական ոճի կիսապաշտպան։ Իր ֆուտբոլային կարիերան սկսելով շոտլանդական «Դանդի Յունայթեդ» ակումբում՝ հետագայում խաղացել է անգլիական «Վեստ Բրոմվիչ Ալբիոն», շոտլանդական «Հիբերնիան», «Սելտիկ» և այլ ակումբներում, ինչպես նաև Շոտլանդիայի մինչև 17 տարեկանների ու մինչև 21 տարեկանների հավաքականներում։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքոթը ծնվել է 1991 թվականի նոյեմբերի 28-ին Շոտլանդիայի ամենախոշոր քաղաքներից մեկում՝ Գլազգոյում։ Կրթությունն ստացել է «Ռոս Հոլ» ակադեմիայում (անգլ.՝ Ross Hall Academy), որը գտնվում է քաղաքի հարավարևմտյան թաղամասում՝ Կրուկստոնում[5]։

Ֆուտբոլային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասը տարեկան հասակում Ալանն սկսում է սովորել «Դանդի Յունայթեդի» ֆուտբոլային ակադեմիայում[5]։ Հաջողությամբ հաղթահարելով «արաբների» ամենաերիտասարդից մինչև պահեստային կազմի ճանապարհը՝ 2008 թվականի հունվարին Ալանը «նարնջասևերի» հետ կնքում է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը[5]։ Նույն թվականի սեպտեմբերին կիսապաշտպանը մասնակցություն է ունենում Ֆորֆարշիրի գավաթի եզրափակիչ հանդիպմանը, որում «նարնջասևերը» 1։4 հաշվով զիջում են «Մոնտրոզին»[6]։ 2008-09 և 2009-10 մրցաշրջանները Ալանն անցկացնում է շոտլանդական ակումբի պահեստային թիմում՝ երբեմն ընդգրկվելով Դանդիի պաշտոնական խաղերի համար կազմվող առաջին կազմի հայտացուցակում։

2010 թվականի սեպտեմբերին Սքոթը, կնքելով մեկ ամիս ժամկետով վարձավճարային պայմանագիր, համալրում է «Ֆորֆար Ատլետիկի» կազմը[5]։ Նոր թիմի կազմում կիսապաշտպանի նորամուտը պաշտոնական խաղում կայանում է հոկտեմբերի 2-ին, երբ «Ֆորֆար Ատլետիկը» Շոտլանդիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի շրջանակներում հանդիպում է «Ալլոա Ատլետիկի» հետ[7]։ Նույն թվականի հոկտեմբերի 30-ին Սքոթը, գրավելով «Լիվինգստոնի» դարպասը, հեղինակում է իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին գոլը[8]։

Վերադառնալով «Յունայթեդ»՝ նա կրկին հայտնվում է պահեստային նստարանին[9]։ 2011 թվականի հուլիսի 14-ին Սքոթը վերջապես կատարում է իր նորամուտը «Դանդիի» առաջին կազմում՝ մասնակցելով ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի շրջանակներում անցկացվող «Շլյոնսկի» դեմ խաղին[10]։ Հուլիսի 31-ին կիսապաշտպանն առաջին անգամ ընդգրկվում է թիմի հիմնական կազմում և մասնակցում է «Հարթ օֆ Միդլոտիանի» դեմ խաղի մեծ մասին[11]։ Սեպտեմբերի 22-ին մամուլում հայտնվում է հաղորդագրություն, ըստ որի «Դանդիի» տնօրինության և Ալանի բանակցությունները՝ կապված նոր պայմանագիր կնքելու հետ, բարեհաջող չեն ավարտվել։ Անհամաձայնության պատճառն էր Ալանի՝ «արաբների» կարծիքով ֆինանսական չափից ավելի պահանջները։ Նա խնդրել էր նշանակել իր համար նոր աշխատավարձ՝ շաբաթական 1600 ֆունտ չափով․ այդ դեպքում նա կդառնար երրորդ ամենաբարձր վարձատրվող խաղացողը թիմում[12]։ Այս հայտարարությունից հետո Ալանի ծառայություններով սկսում են հետաքրքրվել Գլազգոյի «Սելտիկը» և «Ռեյնջերսը», ինչպես նաև անգլիական «Նյուքասլ Յունայթեդը», որոնք պատրաստ էին տաղանդավոր կիսապաշտպանի համար վճարել շուրջ 450 հազար ֆունտ[12]։ Դեկտեմբերին մամուլում հայտնված ինֆորմացիայի համաձայն՝ «Դանդին» կայացրել էր վերջնական որոշում՝ կապված ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանակներում Ալանի վաճառման հետ։ Տեղափոխման ամենահնարավոր տարբերակներն էին համարվում «Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» և «Ռեյնջերսը», որոնք Ալանի տարնսֆերի համար առաջարկում էին արդեն 300 հազար ֆունտ[13]։ Հունվարի 6-ին Ալանը բժշկական զննում է անցնում «Վեստ Բրոմվիչում» և քննարկում անհատական պայմանագրի պայմանները[14]։ Կիսապաշտպանի վերջնական տեղափոխությունը Անգլիա ավարտվում է հունվարի 9-ին[14]։

2012 թվական փետրվարի 23-ին Ալանը կնքելով, մեկ ամիս ժամկետով վարձավճարային պայմանագիր, համալրում է «Պորտսմութի» կազմը[15]։ Երկու օր անց Սքոթը «Լիդս Յունայթեդի» դեմ պաշտոնական խաղում կատարում է իր նորամուտը նոր թիմի կազմում[16]։ Մարտի 22-ին կիսապաշտպանի վարձավճարային պայմանագիրը «Ֆրաթոն Պարկ» մարզադաշտում երկարաձգվում է մեկ ամսով[17]։ Ապրիլի 17-ին Ալանը, «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում կատարելով ճշգրիտ արդյունավետ հարված, հեղինակում է իր առաջին (և միակ, ինչպես պարզ է դառնում հետագայում) պաշտոնական գոլը «Պորտսմութի» կազմում[18]։

Նույն թվականի սեպտեմբերի 29-ին կիսապաշտպանը կրկին կնքում է մեկամսյա վարձավճարային պայմանագիր․ այս անգամ շոտլանդացու նոր գործատուն է դառնում «Միլտոն Կինս Դոնսը»[19]։ Նույն օրը Ալանը, «Քրու Ալեկսանդրայի» դեմ խաղում փոխարինելով իր թիմակից Լյուկ Չեդվիկին, կատարում է իր նորամուտը բակինհեմշիրցիների առաջին կազմում[20]։ Հոկտեմբերի 29-ին Սքոթն իր կարիերայում երկրորդ անգամ համալրում է «Պորտսմութի» կազմը[21]։

2015 թվականի օգոստոսի 14-ին Ալանը չորսամյա պայմանագիր է կնքում շոտլանդական Սսլտիկ ակումբի հետ[22], որի կազմում իր նորամուտը կատարում է օգոստոսի 22-ին՝ փոխարինման դուրս գալով «Դանդի Յունայթեդի» դեմ խաղի երկրորդ խաղակեսում[23]։ 2016-17 մրցաշրջանի համար Ալանը վարձավճարային պայմանագիր է կնքել «Ռոտերեմ Յունայթեդի» հետ[24]։

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 23-ի դրությամբ[25]
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Եվրագավաթներ Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Ֆորֆար Ատլետիկ 2010-11 4[26] 1 4 1
Ընդհանուր 4 1 0 0 0 0 0 0 4 1
Դանդի Յունայթեդ 2011-12 8 0 1 0 9 0
Ընդհանուր 8 0 0 0 0 0 1 0 9 0
Պորտսմութ 2011-12 15 1 15 1
2012-13 9 1 1 0 10 1
Ընդհանուր 24 2 1 0 0 0 0 0 25 2
Միլտոն Կինս Դոնս 2012-13 4 0 4 0
Ընդհանուր 4 0 0 0 0 0 0 0 4 0
Բիրմինգհեմ Սիթի 2013-14 5 0 0 0 2 2 0 0 7 2
Ընդհանուր 5 0 0 0 2 2 0 0 7 2
Հիբերնիան 2014-15 32 2 4 0 3 0 3 0 42 2
2015-16 1 0 0 0 1 1 1 0 3 1
Ընդհանուր 32 2 4 0 4 0 4 1 45 3
Սելտիկ 2015-16 9 0 2 0 0 0 2 0 13 0
Ընդհանուր 9 0 2 0 0 0 2 0 13 0
Ընդհանուրը կարիերայում 85 5 7 0 6 2 7 0 105 7

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականից Ալանը պաշտպանում է Շոտլանդիայի տարբեր պատանեկան հավաքականների գույները[3][27]։ Նա եղել է Շոտլանդիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներից մեկը, որի կազմում նա կատարել է իր նորամուտը 2011 թվականի օգոստոսի 10-ին՝ Նորվեգիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղում[28][29]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի նոյեմբերի 4-ին Շոտլանդիայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցում Ալանի նկատմամբ։ Նա մեղադրվում է Գլազգոյի Քուին Սթրիթում (անգլ.՝ Queen Street) մասսայական կռվին մասնակցելու համար, ինչի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներով հիվանդանոցում էին հայտնվել քաղաքի երկու բնակիչներ[30]։ Կռվին մասնակցել են նաև «Դանդի Յունայթեդի» այլ ֆուտբոլիստներ՝ մասնավորապես Դենի Սուոնսոնը, Բարի Դուգլասը, Դևիդ Գուդվիլլին և «արաբների» նախկին ֆուտբոլիստներ Մեթյու Ֆլինը և Ջոն Ֆրիլը[31]։ 2011 թվականի հունիսի 24-ին բոլոր մեղադրանքները «հանվում են» մարզիկների «վրայից»՝ ապացույցների անբավարար լինելու պատճառով[32]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 «Scott Allan — U17 Squad». Scottish FA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. (անգլ.)
  4. «Scott Allan — U21 Squad». Scottish FA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. (անգլ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Scott Allan». Forfar Athletic FC. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. (անգլ.)
  6. Peter Rundo. «United XI Fixtures and Results». Dundee United FC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. (անգլ.)
  7. «Alloa 3 — 2 Forfar Athletic». BBC Sport. 2010 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. (անգլ.)
  8. «Forfar 1 — 0 Livingston». BBC Sport. 2010 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. (անգլ.)
  9. «Scott Allan». Soccerway. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. (անգլ.)
  10. «Slask Wroclaw 1։0 Dundee Utd». BBC Sport. 2011 թ․ հուլիսի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. (անգլ.)
  11. Alasdair Reid (2011 թ․ հուլիսի 31). «Hearts 0։1 Dundee United». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. {{cite web}}: Unknown parameter |publisher= ignored (օգնություն) (անգլ.)
  12. 12,0 12,1 «Friday's gossip column — transfers and rumours». BBC Sport. 2011 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. (անգլ.)
  13. «Dundee United agree to sell Scott Allan to West Brom». BBC Sport. 2011 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. (անգլ.)
  14. 14,0 14,1 «Dundee United's Scott Allan is having a medical at West Brom». BBC Sport. 2012 թ․ հունվարի 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. (անգլ.)
  15. «Portsmouth sign West Brom midfielder Scott Allan». BBC Sport. 2012 թ․ փետրվարի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. (անգլ.)
  16. «Portsmouth 0 — 0 Leeds United». Soccerway. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. (անգլ.)
  17. «Manchester City pair sign». Portsmouth FC. 2012 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. (անգլ.)
  18. «Portsmouth 2 — 1 Crystal Palace». Soccerway. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. (անգլ.)
  19. «MK Dons sign Scott Allan from West Bromwich Albion». BBC Sport. 2012 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. (անգլ.)
  20. «Milton Keynes Dons 1 — 0 Crewe Alexandra». Soccerway. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. (անգլ.)
  21. «Portsmouth re-sign West Brom's Scott Allan». BBC Sport. 2012 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. (անգլ.)
  22. «Celtic delighted to sign Scott Allan». Celtic F.C. 2015 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
  23. Moffat, Colin (2014 թ․ օգոստոսի 22). «Dundee Utd 1–3 Celtic». BBC Sport. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  24. «Scott Allan: Celtic midfielder joins Rotherham United on loan». BBC Sport. BBC. 2016 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  25. «Scott Allan». Soccerway. Global Sports Media. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
  26. www.soccerbase.com կայքում չի հաշվված 2011 թվականի հոկտեմբերի 2-ին խփված գոլը «Ալլոա Ատլետիկի» դեմ խաղում, որին մասնակցել է Ալանը Խաղի հաշվետվությունը BBC կայքում
  27. «Scott Allan Profile». scottishfa.co.uk. Scottish Football Association. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 1-ին.
  28. «Scotland 3 — 0 Norway». Scottish FA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. (անգլ.)
  29. «Scotland U21s defeat Norway». scottishfa.co.uk. Scottish Football Association. 2011 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  30. «Dundee United footballer charged with assault». BBC News. 2010 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. (անգլ.)
  31. «Man punched Dundee United player in head». BBC News. 2011 թ․ հուլիսի 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. (անգլ.)
  32. «Dundee United footballer assault charge dropped». BBC News. 2011 թ․ հունիսի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]