Jump to content

Սցիֆոզոաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծաղկակաղամբ մեդուզա (Cephea cephea)

Սցիֆոզոաներ, սցիֆnիդներ (լատին․՝ Scyphozoa), աղեխորշավորների տիպի ծովային մենակյաց կենդանիների դաս։ Աղիքային խորշը բաժանված է կենտրոնական ստամոքսի և 4 խցիկների։ Ա-ի մեծամասնությանը հատուկ է պոլիպային (անսեռ) և մեդուզային (սեռական) սերունդների հաջորդականությունը (մետագենեզ)։ Ձվից զարգացող թրթուրը (պլանուլա) ամրանում է հատակին և վերածվում պոլիպի, որը բողբոջմամբ բազմանալով առաջացնում է իր նման պոլիպներ, իսկ լայնական կիսվելով՝ սցիֆոմեդուզայի թրթուրներ, որոնք հասունանալով բազմանում են սեռական եղանակով։ Ս․ ունեն 4 կարգ՝ սկավառակամեդուզաներ, արմատաբերաններ, պսակամեդուզաներ, ստավրամեդուզաներ։ Որոշ Ս․ մաշկին հպվելիս կարող են ցավ և «այրուցքներ» առաջացնել (հայտնի են մարդկանց մահվան դեպքեր Ավստրալիայի հս․ ափերին բնակվող խիրոդրոֆուս սեռի սցիֆոմեդուզայի թույնից)։ Հայտնի է Սցիֆոզոաների ավելի քան 200 տեսակ, տարածված Համաշխարհային օվկիանոսում, գլխավորապես բարեխառն և արևադարձային շրջաններում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 175