Սրապիոն Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սրապիոն Հովսեփյան
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Սրապիոն Գևորգի Հովսեփյան
Ծնվել է 1935 թ. հունվարի 1
Ծննդավայր Երևան
Ժանր(եր) ճարտարագիտություն
Գործունեություն ճարտարագետ
Պորտալ Portal.svg Տեխնոլոգիա


Սրապիոն Գևորգի Հովսեփյան (հունվարի 1, 1935(1935-01-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հանքային ճարտարագետ։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1966 թ.), պրոֆեսոր (1996 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԵՊԻ (1958 թ.)։ 1967 թվականից աշխատում է ՀՊՃՀ-ում, 1978-1983 թվականներին՝ հանքային գործի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են հանքավայրերի բաց մշակման, բաց հանքերի կողերի ձևավորման եղանակներին, բաց հանքերի շահագործման օպտիմալ պարամետրերի որոշմանը, ինչպես նաև հանքաքարի որակի հաշվառմամբ հանքային աշխատանքների ռեժիմների օրացուցային գրաֆիկների կազմման սկզբունքների մշակմանը։ Մասնակցել է հանքերի շահագործման համար նոր պայթուցիկ նյութի մշակման աշխատանքներին։ Կազմել է ուսումնական ձեռնարկներ և դասագրքեր։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png