Ստրաշենի
Բնակավայր | ||
---|---|---|
Երկիր | ![]() | |
ԲԾՄ | 236 մետր | |
Բնակչություն | 18 376 մարդ (2014)[1] | |
Ժամային գոտի | DAZD? | |
Հեռախոսային կոդ | 237 | |
Փոստային ինդեքսներ | MD-3700 | |
Ավտոմոբիլային կոդ | ST | |
Պաշտոնական կայք | straseni.md | |
| ||
Ստրաշենի (նաև Ստրեշեն, մոլդ.՝ Strășeni, Ստրեշեն), քաղաք և մունիցիպալ Մոլդովայում, Ստրաշենի շրջկենտրոնը։ Քաղաքի կազմի մեջ է մտնում Ֆեգուրեն գյուղը[2]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստրաշենին տեղակայված է Քիշնևից 23 կմ հյուսիս-արևմուտք, «Գիդիգիչի ջրամբարի» մոտ (արհեստական ջրամբար, որի տարածքը կազմում է մոտ 1000 հա) ։
Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն առաջին վարկածի՝ քաղաքի անվանումը եկել է straşnic (սարսափելի) ածականից, այն ժամանակ, երբ տվյալ տարածքը ծածկված է եղել անանցանելի ճահճով (տարածքը 20-րդ դարում արհեստականորեն չորացվել է, ԽՍՀՄ-ի կազմում) և մութ անտառով։ Մյուս կողմից, գալիս է strașina (ուկր.՝ стриха) բառից. տներ, որոնք կառուցվել են երկար քիվերով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեսարաբիա նահանգի օրոք Ստրաշենին Քիշնևի գավառի մաս է կազմել։ 19-րդ դարի վերջին ունեցել է մոտավորապես 3000 բնակիչ, շատ սեփականատերեր։
1965 թվականի ապրիլի 7-ին Ստրաշենի գյուղը ստացել է քաղաքատիպ ավան բնակավայրի կարգավիճակ, իսկ 1994 թվականին՝ քաղաքի։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ՄԽՍՀ-ի օրոք Ստրաշենում աշխատել են են գուլպաների գործարան, շինանյութի գործարան և այլ ձեռնարկություններ։ 1975 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 14.1 հազար մարդ։
Ներկայումս Ստրաշենին հայտնի է իրենց գինով։ Քիշնևից 12 կմ արևմուտք գտնվող «Ստրաշենիի խաղողի այգում» աճեցվող խաղողի տեսակները օգտագործվում են սպիտակ փրփրուն գինիներ պատրաստելու համար։
Ծնունդով քաղաքից[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վալերի Իսաևիչ Ժերեգի (ծնվ. 1948)՝ մոլդովացի խորհրդային կինոռեժիսոր և սցենարիստ։
- Պոլիխրոնի Ագապիևիչ Սիրկու (1855-1905)՝ ռուս պատմաբան, գրականագետ և լեզվաբան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|