Ստիպե Լոնչար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ստիպե Լոնչար
Քաղաքացիությունը Flag of Bosnia and Herzegovina.svg Բոսնիա և Հերցեգովինա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 10, 1996(1996-11-10)[1][2] (24 տարեկան)
Ծննդավայր Մոստար, Հերցեգովինա-Ներետվա կանտոն, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա
Դիրք Կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2003—2016 Բոսնիա և Հերցեգովինա Շիրոկի Բրիեգ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015—2018 Բոսնիա և Հերցեգովինա Շիրոկի Բրիեգ 48 (3)
2018—ներկա Խորվաթիա Ռիեկա 52 (6)
Ազգային հավաքական
2014—2015 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա (մինչև 19) 15 (2)
2017—2018 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա (մինչև 21) 11 (0)
2018—ներկա Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա 9 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ստեպան (Ստիպե) Լոնչար (բոս․՝ Stjepan Lončar, նոյեմբերի 10, 1996(1996-11-10)[1][2], Մոստար, Հերցեգովինա-Ներետվա կանտոն, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա), բոսնիացի ֆուտբոլիստ, խորվաթական «Ռիեկա» ակումբի և Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեպան Լոնչարը «Շիրոկի Բրիեգ» ակումբի սան է։ 2016 թվականի հուլիսի 24-ին «Վիտեզի» դեմ խաղում նա իր նորամուտն է նշել Բոսնիա և Հերցեգովինայի առաջնությունում[3]։

2017 թվականին Լոնչարն օգնել է ակումբին նվաճելու Բոսնիա և Հերցեգովինայի գավաթը։ Նոյեմբերի 4-ին «Չելիկի» դեմ խաղում Ստիպեն խփել է իր առաջին գոլը «Շիրոկի Բրիեգի» կազմում[4]։

2018 թվականի ամռանը Լոնչարը տեղափոխվել է խորվաթական «Ռիեկա» ակումբ՝ կնքելով 3 տարվա պայմանագիր[5]։ «Ռուդեշի» դեմ խաղում նա իր նորամուտն է նշել Խորվաթիայի առաջնությունում։ 2019 թվականի փետրվարի 10-ին Զապրեշիչի «Ինտերի» դեմ խաղում Ստիպեն խփել է իր առաջին գոլը «Ռիեկայի» կազմում[6]։ Նույն թվականին և հաջորդ մրցաշրջանում նա օգնել է թիմին երկու անգամ նվաճելու Խորվաթիայի գավաթը։ «Ռիեկայի» հետ պայմանագրի ժամկետն ավարտվում է 2021 թվականի հունիսի 15-ին[7]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի փետրվարի 1-ին Մեքսիկայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Ստիպե Լոնչարը նշել է իր նորամուտը Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականում[8]։ Այնտեղ նա անցկացրել է 9 խաղ[7]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

«Շիրոկի Բրիեգ»

  • Բոսնիա և Հերցեգովինայի գավաթակիր՝ 2016/2017

«Ռիեկա»

  • Խորվաթիայի կրկնակի գավաթակիր՝ 2018/2019, 2019/2020[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Широки-Бриег VS. Витез 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-07-26 
  4. «Челик Зеница VS. Широки-Бриег 1:4» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-11-04 
  5. «Stjepan Lončar zvanično novi igrač Rijeke»։ SportSport.ba (խորվաթերեն)։ Վերցված է 2021-05-27 
  6. «Интер Запрешич VS. Риека 0:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2019-02-10 
  7. 7,0 7,1 7,2 «Stjepan Loncar - Player profile 20/21»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2021-05-27 
  8. «Мексика VS. Босния и Герцеговина 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-02-01 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]