Ստեֆան Սիմիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ստեֆան Սիմիչ
Stefan Simić
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Չեխիա Չեխիա
Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Խորվաթիա Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 20, 1995(1995-01-20)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Պրահա, Չեխիա
Հասակ 189 սմ
Քաշ 79 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Միլան
Համար 56
Պատանեկան կարիերա
2001-2012 Չեխիա Սլավիա Պրահա
2012-2013 Իտալիա Ջենոա
2013-2014 Իտալիա Միլան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-ներկա Իտալիա Միլան 0 (0)
2014-2015   Իտալիա Վարեզե 17 (0)
2016-2017   Բելգիա Մուսկրոն 30 (1)
2017-2018   Իտալիա Կրոտոնե 9 (0)
Ազգային հավաքական
2011 Չեխիա Չեխիա Մ16 6 (0)
2011-2012 Չեխիա Չեխիա Մ17 16 (1)
2012-2014 Չեխիա Չեխիա Մ19 15 (0)
2014 Չեխիա Չեխիա Մ20 3 (0)
2016-2017 Չեխիա Չեխիա Մ21 10 (0)
2017-ներկա Չեխիա Չեխիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 29-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 29-ի, 2018

Ստեֆան Սիմիչ (չեխ․՝ Stefan Simić, հունվարի 20, 1995(1995-01-20)[1], Պրահա, Չեխիա), չեխ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Միլանի և Չեխիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան Սիմիչը սկսել է Սլավիա Պրահայում։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2010 թվականի դեկտեմբերին։ 2012 թվականին Ջենոա տեղափոխվելուց հետո[3], 2013 թվականին Սիմիչը միացավ Միլանի ակադեմիային[4]։ 2014 թվականի ամռանը չեխը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Վարեզե[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց օգոստոսի 17-ին՝ Իտալիայի գավաթի Յուվե Ստաբիայի դեմ խաղում[6]։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց սեպտեմբերի 23-ին՝ Լիվորնոյի դեմ խաղում[7]։ Դեկտեմբերի 6-ին նա գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վիրտուս Էնտելայի դեմ խաղում[8]։ Վարեզեի կազմում Սիմիչը անցկացրեց 20 հանդիպում[9]։

2016 թվականի հուլիսի 7-ին Սիմիչը վարձավճարով միացավ Մուսկրոն Պերյուվելզին[10]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 30-ին՝ Անդերլեխտի դեմ խաղում[11]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 17-ին՝ Վեստերլոյի դեմ խաղում[12]։ Մուսկրոնի կազմում չեխը անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[13]։ 2017 թվականի օգոստոսի 31-ին Սիմիչը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Կրոտոնե[14][15]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց հոկտեմբերի 1-ին՝ փոխարինման մտնելով ՍՊԱԼ-ի դեմ խաղում[16]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց հոկտեմբերի 25-ին՝ Ռոմայի դեմ խաղում[17]։ Կրոտոնեի կազմում Սիմիչը անցկացրեց 10 հանդիպում[18]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմիչը իրավասու էր ներկայացնել է Բոսնիա և Հերցեգովինան, Չեխիան ու Խորվաթիան միջազգային ասպարեզում[19]։ Նա հանդես է եկել Չեխիայի բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին Սիմիչը մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[20]՝ անցկացնելով 3 հանդիպում, իսկ Չեխիան դուրս մնաց խմբային փուլից[21]։

Չեխիայի ազգային հավաքականում իր դեբյուտը Սիմիչը նշեց 2017 թվականի նոյեմբերի 11-ին՝ Կատարի դեմ ընկերական խաղում[22][23]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ[24]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վարեզե (վարձավճար) 2014–15 Սերիա B 17 0 3 0 20 0
Մուսկրոն (վարձավճար) 2016–17 Յուպիլեր Լիգա 30 1 2 1 32 2
Կրոտոնե (վարձավճար) 2017–18 Սերիա A 9 0 1 0 10 0
Միլան 2018–19 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 56 1 6 1 0 0 0 0 62 2

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ[24]

Չեխիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 1 0
Ընդհանուր 1 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Serbia - S. Simić - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  3. «Stefan Simić míří do Janova»։ www.slavistickenoviny.cz (cz)։ Վերցված է 2018-08-29 
  4. «AC Milan sign Genoa youngster | Forza Italian Football»։ forzaitalianfootball.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  5. «CALCIO, MILAN: SIMIC IN PRESTITO AL VARESE - Sport - Repubblica.it»։ sport.repubblica.it (իտալերեն)։ Վերցված է 2018-08-29 
  6. «Varese Calcio - SS Juve Stabia, Aug 17, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  7. «AS Livorno - Varese Calcio, Sep 23, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  8. «Varese Calcio - Virtus Entella, Dec 6, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  9. «Stefan Simic | Football Stats | AC Milan | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-29 
  10. Milan AC։ «AC MILAN OFFICIAL COMMUNICATION | AC Milan»։ AC Milan։ Վերցված է 2018-08-29 
  11. «Royal Excel Mouscron - RSC Anderlecht, Jul 30, 2016 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  12. «KVC Westerlo - Royal Excel Mouscron , Sep 17, 2016 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  13. «Stefan Simic | Football Stats | AC Milan | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-29 
  14. «Official: Simic joins Crotone | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-08-29 
  15. «Official: Simic leaves Milan and joins Crotone on a one-year loan deal | Rossoneri Blog - AC Milan News»։ www.rossoneriblog.com (en-US)։ Վերցված է 2018-08-29 
  16. «SPAL 2013 - FC Crotone, Oct 1, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  17. «AS Roma - FC Crotone, Oct 25, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  18. «Stefan Simic | Football Stats | AC Milan | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-29 
  19. «Exslávista Simič kope za AC Milán: Od áčka mě dělí jen půl roku! - iSport.cz»։ iSport.cz։ Վերցված է 2018-08-29 
  20. uefa.com։ «Under-21 2017 - History - Czech Republic – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  21. uefa.com։ «Under-21 2017 - History  - Standings – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  22. «Qatar - Czech Republic, Nov 11, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  23. «Qatar vs. Czech Republic - Football Match Summary - November 11, 2017 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-29 
  24. 24,0 24,1 «Stefan Simič»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]