Ստեփան Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Վարդանյան
Ծնվել էմայիսի 10, 1923(1923-05-10)
ԾննդավայրԱզատավան, Երևանի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 10, 2011(2011-08-10) (88 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունպետական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Ստեփան Հմայակի Վարդանյան (մայիսի 10, 1923, գյուղ Չիգդամլու, այժմ՝ Ազատավան, Հայաստանի Արտաշատի շրջան - օգոստոսի 10, 2011[1]), խորհրդային կուսակցական, պետական աշխատող, արվեստի գործիչ, ԽՄԿԿ անդամ (1945

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և ԽՄԿԿ ԿԿ-ին կից բարձրագույն կուսակցական դպրոցը (19531941—1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1947 թվականից աշխատել է ՀԼԿԵՄ Արտաշատի շրջկոմի առաջին, 1949 թվականից՝ ՀԼԿԵՄ ԿԿ-ի քարտուղար, 1953 թվականից՝ ՀԿԿ ԿԿ-ի ապարատում, 1954 թվականից՝ ՀԿԿ Արտաշատի շրջկոմի քարտուղար։ 1956 թվականից եղել է ՀԿԿ Կալինինոյի շրջկոմի առաջին քարտուղար, 1958 թվականից՝ ՀԿԿ ԿԿ-ի գյուղատնտեսության, կուսօրգանների բաժնի վարիչ, 1961 թվականից՝ ՀԽՍՀ մթերումների նախարար։ 1962 թվականից՝ ՀԿԿ ԿԿ-ի կուսօրգանների բաժնի վարիչ, 1963 թվականից՝ Արտաշատի արտադրական վարչության կուսկոմիտեի առաջին քարտուղար, 1964 թվականից՝ ՀԿԿ ԿԿ-ի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ։ 1971 թվականից Վարդանյանը ՀԽՍՀ մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության նախարարն էր։ ՀԿԿ ԿԿ-ի անդամ է 1958 թվականից, ՀԽՍՀ V—XI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։

Պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր դրոշի 3, ժողովուրդների բարեկամության և «Պատվո նշան» շքանշաններով։

Որպես արվեստի գործիչ ծավալել է գործունեություն մի քանի բնագավառներում, դառնալով ութ գրքերի հեղինակ՝ «Ամերիկան մթնում է» (1966 թ.), «Ինչո՞ւ են թաց նրա աչքերը» (1973 թ.), «Մեր գյուղը Արաքսի ափին է» (1989 թ.), «Եսթեր» (1993 թ.), «Լուսավորչի տեսիլքը» (1993 թ.), «Մարած աշխարհի վերջին թագուհին» (1997 թ.), «Ծխացող մոմեր» (1999 թ.), «Աստվածները չեն ծերանում, հազար երնեկ աստվածներին» (2002 թ.): Վարդանյանի պիեսները բեմադրվել են Արտաշատի և Գյումրիի պետական թատրոններում, նրա «Կիսակայարան» պիեսի ռադիոբեմադրությունը արժանացել է համամիութենական մրցանակի։ Հեղինակել է նաև էստրադային երգեր, ամենահայտնիներից՝ «Սիրելիս», «Աչքս ճամփիդ», «Միայն քեզ համար» և այլն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հարուստ կենսագրություն, արգասաբեր կյանք». Hraparak.am. Հրապարակ. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 322