Jump to content

Ստեփան Սողոմոնյանի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Սողոմոնյանի տուն
Տեսակմշակութային արժեք և բնակելի տուն
Երկիր Հայաստան[1]
ՏեղագրությունԵրևան և Կենտրոն վարչական շրջան
ՀասցեՓավստոս Բուզանդի փող. 8[1]
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]

Ստեփան Սողոմոնյանի տուն, բնակելի տուն Երևանում։ Տեղակայված է Փավստոս Բուզանդի փողոցում[2]։

Կառուցվել է 1890-ական թվականներին։ Տեղակայված է Երևանի Փավստոս Բուզանդի 6-8 հասցեում։ Շինությունը միահարկ է, նկուղով, ունի ուղղանկյուն հատակագիծ։ Երկայնակի կրող պատը ներքին տարածությունը բաժանում է երկու մասի։ Շինությունում եղել է երկու նախասրահ, որի շուրջը խմբված են եղել սենյակները (30,6, 30,2 ք․ մ․)։ Բնակարանների մուտքը եղել է բակի կողմից, շենքի ճակատի երկայնքով ձգվող փայտե բաց պատշգամբասրահից։ Նախահարկը լուսավորվում էր փողոցին հարող պատուհաններով, և այնտեղ տեղ էին գտել տնտեսական սենյակները։ Կառույցի պատերը քարից են, շարված միդիս եղանակով, հարկային ծածկերը՝ փայտից։ Փողոցի կողմի ճակատամասը երեսպատված է սրբատաշ տուֆով, ձևավորված է ռուստավորված որմնասյուներով և հարկաբաժան գոտիով։ Պատուհաններն աղեղնաձև են՝ ձևավորված առաջ մղված ուղղանկյուն երեսակալներով։ Նկուղի և անցումների բացվածքներն ընդգծված են ձևավոր փականաքարերով։ Ճակատն ամբողջանում է քիվով և եզրապատով։

1920-ական թվականներին այստեղ է ապրել երաժշտագետ Ռոմանոս Մելիքյանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Հուշարձան, Տարեգիրք Գ, «Հուշարձան» 2005, էջ 199, ISBN 978-99930-865-2-5