Ստեփան Միրզոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստեփան Միրզոյան
Ծնվել էնոյեմբերի 8, 1945(1945-11-08)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 18, 2013(2013-05-18) (67 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունսպա

Ստեփան Վահանի Միրզոյան (8 նոյեմբերի 1945 թ., Երևան - 18 մայիսի 2013 թ., Արարատի մարզի Այնթապ գյուղ), ԽՍՀՄ և ՀՀ ռազմական գործիչ, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահ, գեներալ-լեյտենանտ։

Զինվորական ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1964 թ.-1966 թթ. - ծառայել է խորհրդային բանակում։
  • 1968 թ. ավարտել է Բաքվի համազորային բարձրագույն ուսումնարանը։
  • 1974 թ. Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի ունկնդիր էր,
  • 1976-1979 թթ. - գնդի շտաբի պետ Միջնասիական զինվորական օկրուգում։
  • 1979-1984 թթ. զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ ԽՍՀՄ զինված ուժերում,
  • 1984 թ. նշանակվել է Պանֆիլովյան դիվիզիայի շտաբի պետ և որպես ազգային դիվիզիայի հրամանատարի խորհրդատու՝ զինծառայության է գործուղվել Աֆղանստան։
  • 1990 թ. անձնական խնդրանքով տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն և նշանակվել է Հանրապետական զինկոմիսարիատում՝ որպես զորահավաքային բաժնի պետ-զինկոմի տեղակալ։
  • Ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Արցախյան պատերազմին, նշանակալի է եղել նրա ներդրումը ՀՀ սահմանների ինքնապաշտպանության և հայոց նորաստեղծ բանակի կազմավորման և կայացման գործում։
  • 1994-1997 թթ. - ՀՀ ՊՆ կադրերի վարչության պետ,
  • 1997 թ. - 2000 թթ. - ՀՀ ՊՆ՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։
  • 2000-2007 թթ. - Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ։
  • 2009-2013 թթ. - ՀՀ Հանրային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի պաշտպանության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ։
  • 2012-2013 թթ. - ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի նախագահ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ԽՍՀՄ, ՀՀ և Աֆղանստանի պետական շքանշաններով ու բազմաթիվ գերատեսչական մեդալներով, ինչպես նաև պատվոգրերով, շնորահակալագրերով և թանկարժեք նվերներով, անվանական զենքով։

Ամուսնացած էր, ուներ 2 որդի։

Նախորդող
Արշալույս Փայտյան
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ
Ստեփան Միրզոյան

2000-2007 թթ.
Հաջորդող
Գարեգին Գաբրիելյան