Գարեգին Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գարեգին Գաբրիելյան
սեպտեմբերի 3, 1961(1961-09-03)[1] (62 տարեկան) -
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Կոչումգեներալ-լեյտենանտ
Պարգևներ
«Վարդան Մամիկոնյան» շքանշան, Արիության մեդալ, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ և Մարտական ծառայության մեդալ

Գարեգին Աշոտի Գաբրիելյան (սեպտեմբերի 3, 1961(1961-09-03)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի ռազմական գործիչ, Հայաստանի Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979–1983 - սովորել և ավարտել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը։
  • 1989 - Սարատովում ավարտել է վերապատրաստման մասնագիտական դասընթացները։

Զինվորական ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983–1985 - Գերմանիայում զբաղեցրել է դասակի հրամանատարի, 1985–1988 թվականներին վաշտի հրամանատարի պաշտոնները։
  • 1988 - վերադարձել է Անդրկովկասյան զինվորական օկրուգ։
  • 1988–1990 - զբաղեցրել է Շամշադինի զինվորական կոմիսարի տեղակալի պաշտոնը։
  • 1990–1992 թ. սկիզբ - հանրապետական զինկոմիսարիատում զբաղեցրել է բաժնի պետի օգնականի, այնուհետև ավագ օգնականի պաշտոնները։
  • 1992–1994 - ծառայել է ՀՀ ՊՆ Վարդենիսի պարետատանը որպես պարետ;
  • 1994–1995 - ծառայել է ՀՀ ՆԳՆ ներքին զորքերի վարչությունում որպես մարտական պատրաստության բաժնի պետ,
  • 1995–2000 - ներքին զորքերի թիվ 1033 զորամասի հրամանատար։
  • 2000–2001 - ծառայել է՝ ՀՀ ՊՆ թիվ 68617 զորամասի հրամանատար,
  • 2001–2005 - ՀՀ ՊՆ թիվ 60925 զորամասի հրամանատար,
  • 2005–2007 - ՀՀ ՊՆ թիվ 16396 զորամասի հրամանատար,
  • 2007–2008 - ՀՀ ՊՆ թիվ 24236 զորամասի հրամանատար։
  • 2008 թվականի հուլիսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին[2]։
  • 2012 թվականի ապրիլի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։
  • 2014 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ[3]։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք դուստր, մեկ որդի։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Ստեփան Միրզոյան
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ
Գարեգին Գաբրիելյան

- 2008 թ. հուլիսի 2
Հաջորդող
Մարտին Կարապետյան
Նախորդող
Գրիգոր Վ. Գրիգորյան
ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատար
Գարեգին Գաբրիելյան

2 հուլիսի 2008 թ. - 2 ապրիլի 2012 թ.
Հաջորդող
Լևոն Երանոսյան
Նախորդող
Լեոնիդ Մարտիրոսով
Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ։
Գարեգին Գաբրիելյան

28 նոյեմբերի 2014 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]