Ստեփան Ասլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Ստեփան Ասլանյան
Ծնվել է 1822
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է 1901
Ազգություն հայ
Մասնագիտություն բանասեր և հասարակական գործիչ

Ստեփան Ասլանյան (1822 - 1901), հայ բանասեր, հասարակական-կրթական գործիչ։

Ծնվել է Կ. Պոլսում. կրթությունն ստացելէ Սկյութարի ճեմարանում և օսմանյան բժշկական դպրոցում, ապա մասնագիտությունը կատարելագործել է Վիեննայում։ Գործուն մասնակցություն է ունեցել արևմտահայերի 1860-ականների հասարակական կյանքին։ Եղել է ազգային երեսփոխանական ժողովի ատենապետ։ Աշխատակցել է պարբերական մամուլին։ 1860-ին լույս է ընծայել «Նկարագիր Ս. Փրկչյան հիվանդանոցի» աշխատությունը։

Իր պահպանողական հայացքների համար խստորեն քննադատվել է Հակոբ Պարոնյանի կողմից, ընկնելով նրա «Ազգային ջոջերի» մեջ։[1]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 118