Ստեփանոս Վահկացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփանոս Վահկացի
Վախճանվել է13-րդ դար
Մահվան վայրանհայտ
Քաղաքացիություն Կիլիկիայի Հայկական Թագավորություն
Մասնագիտություննկարիչ
Ժանրմանրանկարչություն
ՈւսուցիչՀովհաննես Արքաեղբայր

Ստեփանոս Վահկացի (12-րդ դարի վերջ կամ 13-րդ դարի սկիզբ - 13-րդ դար), հայ գիտնական, մանրանկարիչ և որմնանկարիչ, ստեղծագործել է Կիլիկիայի Հայկական Թագավորությունում[1]։

Եղել է Հովհաննես Արքաեղբոր սաներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանաբար ծնվել է 12-րդ դարի վերջին, կամ 13-րդ դարի սկզբին Կիլիկիայի հայկական թագավորությունում։ Ապրել և ստեղծագործել է Ռուբինյաններին պատկանող Վահկայի բերդում։ Մանրանկարչի աշխատանքները, որոնք մեզ են հասել, պահպանվում են աշխարհի տարբեր թանգարաններում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի աշխատանքների շարքին են դասվում 1270 թվականին արված «Թագավորական ծիսարան» մանրանկարը, որտեղ պատկերված են Լևոն Բ Մեծագործը և Հեթում Ա-ի եղբայր Վասակ Իշխանը։ Այս մանրանկարի մեջ պատկերված է նաև մանուկ Քրիստոսը։ Նկարի մեջ Քրիստոսի կերպարը յուրահատուկ է, այդպիսի կերպարով նկար այլևս չի երևում հայկական կերպարվեստում։

Հաջորդ աչքի ընկնող աշխատությունը «Հավաքածուն» է, որը կազմվել է 1266 թվականին Բարձրաբերդ ամրոցի մոտ։ Հավաքածուի էջերից մեկում պատկերված է Հովհաննես Արքաեղբայրը, որը ծնկի է էջել «Հովհաննեսի ավետարան» գրքի առաջ։ Այս ձեռագիրն աչքի է ընկնում նամակին բնորոշ յուրահատուկ գեղեցկությամբ և տեքստի հատուկ դասավորվածությամբ։ Մանրանկարչության վրայի արձանագրությունից պարզվում է, որ աշխատության պատվիրատուն Հովհաննես Արքաեղբայրն է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Клод Мутафян // Последнее королевство Армении // Изд-во «Бородино», стр 63 (161), 2009 г.]