Էմիլ Ստեփանյան
Արտաքին տեսք
(Վերահղված է Ստեփանյան Էմիլից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | մարտի 6, 1928 |
---|---|
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 5, 1978 (50 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բժիշկ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Էմիլ Ստեփանի Ստեփանյան (մարտի 6, 1928, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 5, 1978, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային բժիշկ-ֆթիզիատոր, բժշկական գիտությունների դոկտոր (1969), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1944 թվականին ավարտել է Թբիլիսիի բժշկական ինստիտուտը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1947-1950 թվականներին աշխատել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) հակատուբերկուլոզային դիսպանսերում։ 1961 թվականից եղել է Մոսկվայի առողջապահության նախարարության տուբերկուլոզի կենտրոնական ԳՀԻ-ի ավագ գիտաշխատող։ Գիտական աշխատանքները վերաբերում են կլինիկական ֆիզիոլոգիայի, տուբերկուլոզի քիմիաթերապիայի, հակատուբերկուլոզային պատրաստուկների ազդեցության ուսումնասիրման հարցերին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 129)։ ![]() |
|