Էմիլ Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Էմիլ Ստեփանյան
Ծնվել է մարտի 6, 1928(1928-03-06)
Ծննդավայր Լենինական, Հայկական ԽՍՀ, Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետություն, ԽՍՀՄ
Մահացել է նոյեմբերի 5, 1978(1978-11-05) (50 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կոչում բժշկական գիտությունների դոկտոր

Էմիլ Ստեփանի Ստեփանյան (մարտի 6, 1928, Ալեքսանդրապոլ - նոյեմբերի 5, 1978, Մոսկվա), հայ խորհրդային բժիշկ-ֆթիզիատոր։ Բժշկական գիտությունների դոկտոր (1969)։ ԽՄԿԿ անդամ 1948 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականին ավարտել է Թբիլիսիի բժշկական ինստիտուտը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1947-1950 թվականներին աշխատել է Լենինականի հակատուբերկուլոզային դիսպանսերում։ 1961 թվականից եղել է Մոսկվայի առողջապահության նախարարության տուբերկուլոզի կենտրոնական ԳՀԻ-ի ավագ գիտաշխատող։ Գիտական աշխատանքները վերաբերում են կլինիկական ֆիզիոլոգիայի, տուբերկուլոզի քիմիաթերապիայի, հակատուբերկուլոզային պատրաստուկների ազդեցության ուսումնասիրման հարցերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 129 CC-BY-SA-icon-80x15.png