Ստեփանակերտի հուշարձան
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/57/Victory_Monument_%2837584476052%29.jpg/220px-Victory_Monument_%2837584476052%29.jpg)
![]() | |
![]() | |
![]() | |
Տեսակ | պուրակ |
Ստեղծում | 1975 |
Բացում | 1975 |
Բարձրություն | 21 մետր |
Երկիր | ![]() ![]() |
Բնակավայր | Ստեփանակերտ |
Հաղթանակի հուշարձան,հայտնի է նաև որպես Անհայտ զինվորի հուշարձան, տեղադրված է Ստեփանակերտում։ Այն հուշահամալիրի մաս է, հավերժացնում է Հայրենական մեծ պատերազմում և այլ զինված հակամարտություններում զոհված ղարաբաղցիների հիշատակը[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/89/Artsakh_Movement_1988.jpg/220px-Artsakh_Movement_1988.jpg)
Հուշահամալիրը ստեղծվել է 1945 թվականին գրանիտե սյան կառուցմամբ` ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված մարդկանց, Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Սյան բարձրությունը 21 մ է։ Զանգվածային գերեզմանի հակառակ բլրի վրա թաղված են պատերազմում զոհվածների մնացորդները։ Համալիրը ներառում է նաև յոթ հոսքերից բաղկացած մի շատրվան՝ կառուցված հայկական ավանդական ճարտարապետության ոճով։ Գրանիտային պատվանդանը հիմք է՝ հայերի անուններով և դիմանկարներով։ Նրանք Հայրենական մեծ պատերազմին մասնակցած Խորհրդային Միության հերոսներն են։
1945-1990 թվականներին հուշարձանը պատկանել է Ադրբեջանի ԽՍՀ ենթակայության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ղեկավարությանը։ 1991 թվականից ի վեր ԼՂՀ ղեկավարությունը փաստորեն վերահսկում է հուշարձանը։ Համալիրի նորագույն մասը գերեզմանոցն է, որտեղ թաղված են Ղարաբաղյան պատերազմի ընթացքում զոհված ԼՂՀ զինծառայողները[2][3]։
Ամեն տարի՝ հաղթանակի օրը, Հայրենական մեծ պատերազմի, ինչպես նաև աֆղանական պատերազմի վետերանները հավաքվում են հուշարձանի մոտ։ Փետրվարի 15-ին ծաղիկներ են դրվում հուշարձանին՝ ի հիշատակ Աֆղանստանի պատերազմի 228 մասնակիցների, որոնցից 7-ը մահացել էին[4]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Հուշարձան, տանկ` Т-72-ի տեսքով, մտնում է համալիրի մեջ[5]
-
Հուշարձան «Մենք, մեր սարերը»
-
Հաղթանակի հուշարձանի համայնապատկերային տեսքը
-
Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Карабахские "афганцы" отмечают свой праздник (ռուս.)
- ↑ «Memorial Complex in Stepanakert, Artsakh». www.armenian-genocide.org. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Boris Kester. «Stepanakert Memorial Complex» (անգլերեն). www.traveladventures.org. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Союз ветеранов Афганской войны Арцаха отмечает очередную дату вывода советских войск из Афганистана (ռուս.)
- ↑ Глава 12. Шуша. Последняя цитадель (ռուս.)