Ստեփանակերտի առաջին վաշտ
Արտաքին տեսք
Ստեփանակերտի առաջին վաշտ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում |
Երկիր | Հայաստան և Արցախ |
Անվանված է | Ստեփանակերտ |
Ստեղծվեց | 1991 |
Ճակատամարտեր | Արցախյան ազատամարտ |
Լուծարվեց | 1992 |
Ստեփանակերտի առաջին վաշտ, կամավորական ինքնապաշտպանական ջոկատների միավորում։ Կազմավորվել է 1991 թվականին Ստեփանակերտում գործող «Գավրոյի», «Անդրեյի», «Միշիկի», «Աֆղանցիների», «Սետոյի», «Բեկորի» հայդուկային ջոկատների միավորմամբ։ Վաշտը (մարտկոց) մասնակցել է Կրկժանի, Քյոսալարի, Մալիբեկլուի, Խոջալուի, Քարինտակի, Շուշիի և Մարտակերտի շրջանի հայկական բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1992 թվականի օգոստոսի 30-ին վաշտի հիմքի վրա ստեղծվել է Կենտրոնական պաշտպանական շրջանի մոտոհրաձգային գումարտակը։ Հրամանատարն է եղել Ա. Ղուլյանը, տեղակալը՝ Ա. Դանիելյանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |