Ստեղծագործական տարածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստեղծագործական տարածք, հանրամատչելի տարածք՝ ազատ ինքնարտահայտման, ստեղծագործական գործունեության և մարդկանց փոխհամագործակցություն համար[1]։ Ամերիկացի ուրբանիստ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո Creative Cities ծրագրի հոգաբարձու Սայմոն Էվանսը ստեղծագործական տարածքը բնորոշում է որպես «ստեղծագործական ուղղվածությամբ ձեռնարկատերերի միություն, որոնք փոխներգործում են փակ տարածքում»[2]։

Ստեղծագործական տարածքի տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ ուղղված է մարդու գործունեությանը ոչ թե որպես սպառողի կամ կազմակերպության աշխատողի, այլ իր անհատականության յուրահատուկ արտադրանք ստեղծողի դերում։ Ստեղծագործական տարածքները դիտվում են որպես երրորդ տեղի տեսակներից մեկը[1]։

Քաղաքային միջավայրում ստեղծարար տարածքների ստեղծման նպատակը ստեղծագործ երիտասարդությանը (կրեատիվ դասին) միջավայրի ապահովումն է, որը հարուստ է ուսուցման, ինքնուսուցման, հմտությունների փոխանակման, փորձելու և քաղաքի, աշխարհի սեփական տեսլականի իրականացման հնարավորություններով[3]։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործական տարածքի հիմնական նշանակությունը ստեղծագործական մասնագիտությամբ գործիչներին, որոնց թիվը պոստինդրուստրիալ համայնքում աճում է, տարածք տրամադրելն է։ Ստեղծագործական տարածքները կարող են զբաղվել իրենց տարածքում ծնունդ առած ապրանքների և ծառայությունների հեռարձակմամբ և տարածմամբ (տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության և արվեստի ոլորտում և այլն)։ Քաղաքներում և քաղաքային շրջաններում, որտեղ կան ստեղծագործական տարածքներ, դրանք ստեղծում են նոր աշխատատեղեր, նպաստում են սոցիալ-տնտեսական միջավայրի բարելավմանը[1]։

Ստեղծագործական տարածքները կարող են ծառայել նաև որպես գրասենյակային կենտրոն, դրանով հանդերձ ունենալով աշխատանքի կազմակերպման ոչ ստանդարտ առանձնահատկություններ․ օրինակ, կահավորման ձևավորում, հանգստի գոտիների և ոչ ֆորմալ շփման տարածքների ավելի մեծ քանակություն կամ ենթադրում են աշխատանք open space ձևաչափով․ նման առանձնահատկությունները մի շարք ուսումնասիրողների կարծիքով օգնում են գրասենյակային աշխատողներին հաղթահարել իրենց աշխատանքի ընթացիկ բնույթը[4]։

Տնտեսական գործառույթներից բացի (գրասենյակներ և խանութներ), ստեղծագործական տարածքները կարող են կատարել նաև հանգստի և կրթական գործառույթներ՝ հարթակ տրամադրելով տարաբնույթ մշակութային միջոցառումների համար՝ ցուցահանդեսներ, դասախոսություններ, կինոցուցադրություններ։ Գործառույթները կարող են նաև համատեղվել մեկ հարկի տակ։ Ստեղծագործական տարածքների հիմնական տեսակներն են արվեստի կենտրոնները, ժամանակակից արվեստի կենտրոնները, քովորքինգները[5][6][7]։

Ստեղծագործական տարածքները, որպես կանոն, տեղավորվում են շինություններում, որոնք կորցրել են իրենց սկզբնական նշանակությունը, սակայն ուրբանիզացման արդյունքում։ Ավելի հաճախ դրանք նախկին արդյունաբերական շենքերն են, որոնք նոր գործառույթ են ստանում՝ ճարտարապետական կերպարանքը պահելուն զուգահեռ[8]։

Ստեղծագործական տարածքի խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործական տարածքների թվի աճին խանգարում են ինչպես դրանք կազմակերպելու համար ֆինանսների պակասը, այնպես էլ ցածր ներդրումային գրավչությունը։ Արդյունքում, եթե անգամ ստեղծագործական տարածք ստեղծվում է, ապա այն ծառայում է միայն որպես այս կամ այն տարածքի օգտագործման ժամանակավոր փուլ, որը կոչված է բարձրացնելու դրա նկատմամբ հետաքրքրությունը, ինչին կարող է հաջորդել դրա գործառույթների նոր փոփոխությունը[9]։ Ստեղծագործական տարածքների հիմնական եկամուտը վարձակալների վճարումներն են, ինչով պայմանավորված ոչ հարուստ մշակութային կազմակերպությունները նրանց մեջ չեն կարող մեծամասնություն կազմել։ Դրան զուգահեռ, շատ ստեղծագործական տարածքներ տեղակայվում են նախկին արդյունաբերական ձեռնարկությունների շենքերում, այն ժամանակ, երբ անհայտ վայրի վարձակալության վճարը ցածր է, բայց գնի բարձրացմանը զուգահեռ ստիպված են նոր տարածք փնտրել[10]։ Ներդրողները, որպես կանոն, տարածքը ստեղծագործական տարածքին են տրամադրում մինչ այն պահը, երբ հայտնվում է ավելի ձեռնտու կիրառություն, ինչը առաջացնում է շենքի սեփականատիրոջ և վարձակալի միջև պոտենցիալ հակասություն[11]։ Օրինակ, այդ պատճառով 2013 թվականին Սանկտ Պետերբուրգում սկանդալային կերպով փակվել է «Քառորդ» տարածքը, որը գտնվում էր Պիրոգովի առանձնատանը[12]։

Ստեղծագործական մտածողության տարածքը աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Melkweg»-ը Ամստերդամում

Զարգացած երկրներում մեծ քանակությամբ ստեղծագործական տարածքներ ի հայտ են եկել 20-րդ դարի վերջին։ Օրինակ, Մեծ Բրիտանիայում 1998 թվականից կրեատիվ ինդուստրիաների աջակցությունը հայտարարվել է պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը[13]։ Եվրոպայի երկրներում ստեղծագործական տարածքների առավել վառ օրինակներ են Լոնդոնի լոֆթ Tea factory-ին, Հելսինկեի մալուխների նախկին գործարանի շենքում գտնվող Kaapelitehdas-ը և Korjaamo մշակութային գործարանը՝ տրամվայի նախկին դեպոյում[14], Ամստերդամի կաթի գործարանում գտնվող Melkweg մշակութային կենտրոնը և Superstudio-ն՝ Միլանում[1]։

«Флакон» դիզայն-գործարանի կահավորանքը

Ռուսաստանում ստեղծագործական տարածքների մասսայական հայտնվելը վերաբերում է 2000-ական թվականներին։ Վերջին տարիներին Ռուսաստանի մայրաքաղաքում բացվել են մի շարք ստեղծագործական կենտրոններ, օրինակ, «Վինձոր» ժամանակակից արվեստի կենտրոնը[15][16], «Флакон» դիզայն-գործարանը, որը բացվել է 2009 թվականին Կալինինի անվան նախկին բյուրեղապակու գործարանի տարածքում[17] և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Суховская, Д. Н. Реализация творческого потенциала населения через креативные пространства города: лофты, зоны коворкинга, арт-территории // Молодой ученый. — 2013. — № 10. — С. 650-652.
  2. Хакимова, Е. Р. Креативный кластер как элемент креативного потенциала территории // Актуальные вопросы экономических наук. — 2013. — № 34.
  3. Дарья Николаевна Суховская Креативное пространство мегаполиса как новая форма социальности // Управление Мегаполисом. — 2013. — В. 6 (36). — С. 37–40. — ISSN 2073-2724.
  4. Наталья Бухтиярова (2016 թ․ հունիսի 24). «Креативные пространства. Офис офису рознь». Квадрум.Медиа. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  5. Л. И. Ермакова, Д. Н. Суховская Креативные пространства поселений: технологии создания современных творческих площадок городов. — 2016.
  6. Дарья Николаевна Суховская Креативное Пространство Российских Городских Поселений И Его Влияние На Формирование Ценностных Ориентаций Личности. — 2015.
  7. Литвинцева, Г. Ю. Креативные пространства — аудитории нового типа // Международный научно-исследовательский журнал. — 2016. — № 10-2 (52). — С. 201-202.
  8. Татьяна Баренцева. «Реконструкция промышленных объектов — модный тренд в градостроительстве». Magazine Realty. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  9. «Эксперты: Креативные пространства — это всегда временное решение». РБК. 2013 թ․ փետրվարի 25. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  10. Виктория Взятышева (2014 թ․ փետրվարի 18). «Полезная площадь: как зарабатывают креативные кластеры Петербурга». Интернет-газета «Бумага». Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  11. Александр Тупеко (2013 թ․ հոկտեմբերի 11). «Креативные пространства в Петербурге существуют на птичьих правах». Карповка. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  12. Виктория Взятышева (2013 թ․ դեկտեմբերի 30). ««Четверть» закрывается: кто кому и сколько должен в конфликте вокруг особняка». Интернет-газета «Бумага». Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  13. Валентина Быкова (2014 թ․ մարտի 24). «Развитие творческих кластеров в России». Mediahubble. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  14. Ирина Иноземцева, Оксана Самборская (2015 թ․ փետրվարի 12). «Та заводская проходная: Как искусство дало новую жизнь устаревшим промышленным зданиям». Дом.Lenta.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  15. Алексей Крижевский, Александр Кудрявцев, Андрей Панфилов (2017 թ․ փետրվարի 15). ««Выросло поколение, для которого «Винзавод» был всегда»». Газета.Ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  16. Анастасия Сыропятова (2015 թ․ նոյեմբերի 13). «Из завода в культурный центр: Современные креативные пространства Москвы». Типичная Москва. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  17. Николай Гришин. Творческие метры // Секрет фирмы. — 2013. — № 3 (328). — С. 34—39.