Ստելլա Վանդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստելլա Վանդեր
MAGMA @ Roadburn Festival 2017 09.jpg
Ծնվել էդեկտեմբերի 12, 1950(1950-12-12)[1] (68 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլSeventh Records?
ԱնդամակցությունMagma?

Ստելլա Վանդեր (ծննդյան անունը Ստելլա Զելցեր ֆր.՝ Stella Zelcer, հայտնի է նաև որպես Ստելլա, դեկտեմբերի 12, 1950(1950-12-12)[1], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի երգչուհի, երաժիշտ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստելլա Վանդերը ծնվել է Փարիզում 1950 թվականին Լեհաստանից ներգաղթածների ընտանիքում: Երաժշտություն գրել է 1960-ական թվականների սկզբին հորեղբոր՝ Մորիս Շորենսլափի հետ: Նրանց երգերը ժամանակին համահունչ Yé-yé ոճի պարոդիաներ էին: Ստելլայի առաջին մինի ալբոմը, որտեղ ներառված էր "Pourquoi pas moi" երգը, թողարկվել է 1963 թվականի նոյեմբերին, երբ նա տասներկու տարեկան էր: 1966 թվականին «Un air du folklore Auvergnat» («Օվերնյե բարբառով ժողովրդական երգ», ծաղրելով Շեյլայի «Le Folklore Américain»), մեծացրեց նրա համբավը, որին հաջորդեց «Auvergnat» ասոցիացիայի բողոքի ցույցերը, որոնք երգի բառերը լուրջ էին ընդունել: Վանդերը երաժշտությամբ տարվեց որպես «հրապուրիչ սարկազմով»[2]: Վանդերի վերջին ձայնասկավառակը որպես «Ստելլա» թողարկվել է 1967 թվականին[3]:

Մագմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագայում Ստելլա Վանդերն ամուսնացել է Magma-ի ռոք խմբի թմբկահար Քրիստիան Վանդերի հետ և հայտնվել է Մագմայի բազմաթիվ ալբոմներում: 1990-ականների վերջին Մագմայի բարեփոխումներից հետո նա ավելի մեծ դերակատարություն է ունեցել խմբի ստուդիական և կատարողական աշխատանքներում, և հանդիսանում է Magma-ի ամենաճանաչված վոկալիստը:

Սոլո ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991 թվականին թողարկել է առաջին սոլո ալբոմը որպես Ստելա Վանդեր` D'épreuves d'amour (Seventh A-VIII)
  • Le coeur allant vers (Ex-Tension, with Sophia Domancich) թողարկվել է 2004 թվականին
  • 2011 was released Passage du Nord Ouest (Seventh AKT XVII 2 CD) թողարկվել է 2011 թվականին (Ձայնագրվել է Փարիզում, 29/12/1991)
  • 1963-1968 թթ. թողարկվել է 40 շարք
  • Pourquoi pas moi թողարկվել է 1997 թվականին (Magic records 2 C)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. MOJO, Winter 2001
  3. Pink Frankenstein։ «An Interview With Stella: Trouble In Yé-Yé»։ Chachacharming.com։ Վերցված է 30 December 2008