Ստանիսլովաս Դանիսյավիչյուս
Քաղաքացիությունը | Լիտվա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 17, 1957 | ||
Ծննդավայր | Պանևեժիս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] | ||
Մահվան ամսաթիվ | մայիսի 13, 2024[1] (66 տարեկան) | ||
Մահվան վայր | Վիլնյուս, Լիտվա[1] | ||
Հասակ | 1,77 մետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ստանիսլովաս (Ստասիս) Լիաոնովիչ Դանիսյավիչյուս (լիտ.՝ Stasys Danisevičius, սեպտեմբերի 17, 1957, Պանևեժիս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - մայիսի 13, 2024[1], Վիլնյուս, Լիտվա[1]), խորհրդային և լիտվացի ֆուտբոլիստ, Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստանիսլովաս Դանիսյավիչյուսը ծնվել է 1957 թվականին Պանևեժիս քաղաքում։ Եղել է տեղի մարզական գիշերօթիկ դպրոցի սան։ Նա իր խաղային կարիերան սկսել է ԽՍՀՄ երկրորդ ֆուտբոլային լիգայի «Ատլանտաս» ակումբում։ 1976 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվել է երկրորդ լիգայում հանդես եկող մեկ այլ ակումբ՝ «Ժալգիրիս», որի հետ հաջորդ մրցաշրջանում դարձել է երկրորդ լիգայի հաղթող և բարձրացել առաջին լիգա։
1980 թվականին Դանիսյավիչյուսը դարձել է Սմոլենսկի «Իսկրայի» խաղացող, որտեղ անցկացրել է 42 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ, սակայն մեկ մրցաշրջանից հետո վերադարձել է կրկին «Ժալգիրիս»։ 1982 թվականին «Ժալգիրիսի» կազմում նա դարձել է առաջին լիգայի չեմպիոն և տեղափոխվել բարձրագույն լիգա, որտեղ խաղացել է երեքուկես մրցաշրջան՝ 98 հանդիպում և դարձել 12 գոլի հեղինակ։ 1986 թվականին նա հեռացել է ակումբից և վեց ամիս ամիս անցկացրել առաջին լիգայի «Կոլոս» ակումբում, որից հետո՝ երկու տարի՝ երկրորդ լիգայի «Ատլանտա» ակումբում։
1990 թվականին լիտվական ակումբները լքել են խորհրդային լիգաները և Դանիսյավիչյուսը տեղափոխվել է Վիլնյուսի «Պաներիս», որի հետ նա դարձել է 1990 թվականի Լիտվայի առաջնության հաղթող։ 1993 թվականին իր խաղային կարիերայից թոշակի անցնելուց հետո նա դարձել է«Պաներիսի» նախագահը այդ պաշտոնը նա ղեկավարել է մինչև 1998 թվականը, երբ ակումբը լուծարվել է սնանկության պատճառով։
Ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստանիսլովաս Դանիսյավիչյուսը Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 5 հանդիպում, բոլորը՝ 1992 թվականին։ Նա ազգային հավաքականում նորամուտը նշել է մարտի 25-ին՝ առաջին խաղակեսն անցկացնելով Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում։ Նա նաև մասնակցել է 1994 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկու հանդիպման Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Ալբանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ և ևս երկու ընկերական խաղ՝ Բելառուսի ֆուտբոլի ազգային հավաքականի և Սլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ։
Ստանիսլովաս Դանիսյավիչյուսը մահացել է 2024 թվականի մայիսի 12-ին, 66 տարեկան հասակում[2] </link> [3]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ժալգիրիս»
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ Երկրորդ լիգայի հաղթող 1977 թ․
- ԽՍՀՄ Առաջին լիգայի հաղթող 1982 թ․
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիտվայի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ 1979, 1984
- Լիտվական ֆուտբոլի դարի խորհրդանշական հավաքականի անդամ (2018)[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Lithuanian Sport Encyclopedia
- ↑ «Netektis: mirė Lietuvos futbolo legenda Stasys Danisevičius». www.lrytas.lt. Վերցված է 2024-05-13-ին.
- ↑ «Anapilin iškeliavo legendinis Lietuvos futbolininkas Stasys Danisevičius». lrt.lt (լիտվերեն). 2024-05-13. Վերցված է 2024-05-13-ին.
- ↑ «Cборная столетия литовского футбола». Արխիվացված է օրիգինալից 2020-10-12-ին. Վերցված է 2020-09-01-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|