Ստանիսլավ Աբդռաֆիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիսլավ Աբդռաֆիկով
Ծնվել էնոյեմբերի 10, 1950(1950-11-10) (73 տարեկան)
Չելյաբինսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Գործունեության ոլորտճարտարագիտություն և Էներգետիկա
Ալմա մատերSouth Ural State University?
Կոչումթղթակից անդամ
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
Պատվո շքանշան
և Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ
Կայքkristallplant.com

Ստանիսլավ Աբդռաֆիկով (ռուս.՝ Станислав Николаевич Абдрафиков, նոյեմբերի 10, 1950(1950-11-10), Չելյաբինսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս տնտեսագետ և ճարտարագետ, տնտեսագիտության թեկնածու, Հարավուրալյան «Կրիստալ» գործարան բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1950 թվականի նոյեմբերի 10-ին, Չելյաբինսկի մարզի Պլաստ քաղաքում։ Ավարտել է Չելյաբինսկի պոլիտեխնիկական ինստիտուտը ինժեներ-էներգետիկ մասնագիտությամբ՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի աստիճան[2]։ 2003 թվականին դարձել է գիտության և տեխնիկայի բնագավառում ՌԴ Պետական մրցանակի դափնեկիր։ 1994 թվականին դարձել է Հարավուրալյան «Կրիստալ» գործարանի գլխավոր տնօրեն[3]։ Ներկայումս «Կրիստալ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահն է[4]։ Մինչ այդ՝ գործարանը գտնվում էր սնանկացման մեջ և նրան հաջողվել է ձեռնարկությունը բարձրացնել կվարցի արտադրության համաշխարհային մակարդակի[5][6]։ Գործարանը նոր տնտեսական պայմաններով ապահովելու համար 1998 թվականին պարգևատրվել է Պատվո շքանշանով։ Անցկացրել է սարքավորումների ընդհանուր արդիականացում, արտադրությունից ստացված ապրանքները համաշխարհային ճանաչում են ստացել, գործարանը 2000 թվականին արժանացել է ՌԴ կառավարության որակի մրցանակին։ 2000-2005 թվականներին զբաղեցրել Է Չելյաբինսկի մարզի Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը[7]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական պետական մրցանակներ.

Այլ.

  • «Պատվի և խիզախության» շքանշան (1998),
  • Պետրոս Մեծի անվան մրցանակ (2000),
  • Ռուսաստանի Լավագույն կառավարիչ (2002),
  • «Ռուսաստանի ազգային Օլիմպոս» մրցանակ (2004)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Выпускники - Южно-Уральский государственный университет» (ռուսերեն). www.susu.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  2. «Абдрафиков Станислав Николаевич г. Челябинский политехнический институт. Сведения не представлены г. - PDF». docplayer.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  3. «ОАО «Южноуральский завод «Кристалл» - Участники ассоциации - Промасс». www.oaokmk.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  4. «Заводу «Кристалл» в Южноуральске — 55 лет! | Вся Округа» (ռուսերեն). xn----8sbef8axpew9i.xn--p1ai. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  5. «Диафрагма автоклава для гидротермального выращивания кристаллов» (ռուսերեն). www.findpatent.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  6. «Вся Округа | Новости» (ռուսերեն). xn----8sbef8axpew9i.xn--p1ai. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  7. «Список депутатов по созывам | Законодательное Собрание Челябинской области» (ռուսերեն). zs74.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  8. «Увенчанный лаврами | Журнал МИССИЯ №130: Март 2016». Журнал «МИССИЯ» (ռուսերեն). 2016 թ․ մարտի 28. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.
  9. «Указ о присуждении премий 2003 года в области науки и техники» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2018 թ․ հուլիսի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]