Պլաստ (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1940 թ.
Մակերես87,62 կմ²
ԲԾՄ300 մետր
Բնակչություն17 508 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+5
Հեռախոսային կոդ35160
Փոստային դասիչ457020
Պաշտոնական կայքplastgp.ru
Պլաստ (քաղաք) (Ռուսաստան)##
Պլաստ (քաղաք) (Ռուսաստան)

Պլաստ, քաղաք ՌԴ Չելյաբինսկի մարզում։ Պլաստովսկի շրջանի վարչական կենտրոնն է։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է մարզի կենտրոնական մասում, Տրոիցկ քաղաքից 58 կմ դեպի հյուսիս-արևմուտք և 95 կմ դեպի հարավ-արևմուտք Չելյաբինսկից: Քաղաքով հոսում են Կոչկարկա և Սև գետերը։

Քաղաքի հարավ-արևմուտքից դեպի հյուսիս-արևելք անցնում է Մագնիտոգորսկ - Հարավուրալսկ ավտոճանապարհը, առկա է շրջանցիկ ճանապարհ։ Քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք է անցնում Կունդրավի տանող ճանապարհը։ Մոտակա երկաթուղային կայանը գտնվում է 36 կմ դեպի արևելք՝ Ուվելսկի ավանում։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերիշխում է չափավոր ցամաքային կլիման։

Հուլիսի միջին ջերմաստիճանը 19.2 °C է, իսկ առավել ցուրտ ամիսը հունվարն է՝ միջին ջերմաստիճանը -16.5 °C:

Տարեկան տեղումների միջին քանակը՝ 445 մմ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է մի քանի հանքավայրերի տեղում, որտեղ 1845 թվականից ոսկի է արդյունահանվել։ Տարիների ընթացքում ավանները միավորվել են մեկ բնակավայրի մեջ, որը 1919-1931 թվականներին կրում էր Եկատերինբուրգի սելսովետ անվանումը, իսկ 1931 թվականին վերանվանվել է Պլաստ (անունը տրված է տեղանքի երկրաբանական առանձնահատկություններով)։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գալկին, Միխայիլ Պետրովիչ (1917-1942) — Խորհրդային Միության Հերոս
  • Գանտիմուրովա, Նատալյա Սերգեևնա (ծնված 1991 թ.) — ռուսական մոդել, համառուսաստանյան գեղեցկության մրցույթ «Միսս Ռուսաստան-2011» - ի հաղթող։
  • Զավերտյաև Վենիամին Անիսիմովիչ (1915-1990) — Խորհրդային Միության Հերոս (1943)։
  • Մանսուրով Միխայիլ Ֆիլիպովիչ (1916-1993) — թատրոնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1978)։

Բնակվել են.

  • Շիշկին, Ստեփան Իվանովիչ (1905-1949) — փառքի շքանշանակիր։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Պ. Բալասի առանձնատունը
  • Անդրեևսկի քարե քարհանք
  • Սուրբ Նիկոլայի տաճար
  • Պլաստի երկրագիտական թանգարան
  • «Հոկտեմբեր» մշակույթի տուն

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]