Ստախանովյան շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստախանովյան շարժում, ԽՍՀՄ-ում սոցիալիստական արտադրության նորարարների (առաջավոր բանվորներ, կոլտնտեսականներ, ինժեներատեխնիկական աշխատողներ) շարժում՝ նոր տեխնիկայի յուրացման հիման վրա աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու համար։ Սկսվել է երկրորդ հնգամյակի ժամանակ, 1935 թվականին, որպես սոցմրցության նոր փուլ։ «Ստախանովյան շարժում» անվանումն առաջացել է դրա սկզբնավորողի՝ Դոնբասի հանքափոր Ա․ Գ․ աոախանովի, անունից։ Ստախանովի ռեկորդը շուտով գերազանցել են նրա հետևորդները։ Առավելագույն արդյունքի է հասել Ն․ Ա․ Իզոտովը՝ 1936 թվականի փետրվարի 1-ին մեկ հերթափոխում հորատելով 607 տ ածուխ։ Ստախանովյան շարժում կարճ ժամանակում ընդգրկել է արտադրության բոլոր ճյուղերը, տրանսպորտը, շինարարությունը, գյուղատնտեսությունը և տարածվել ամբողջ Սովետական Միությունում։ Ծավալված ․Ստախանովյան շարժում նպաստեց աշխատանքի արտադրողականության զգալի բարձրացմանը։ Նորարարների ստեղծագործ նախաձեռնությունը նոր ուժով դրսևորվեց 1941—45 թվականների Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Կիրառվեցին բազմահաստոցային սպասարկման, մասնագիտությունների համատեղման, արտադրության ու շինարարության արագացված տեխնոլոգիայի ստախանովյան մեթոդները։ Ստախանովականներին է պատկանում «երկուհարյուրականների» (երկու և ավելի նորմա մեկ հերթափոխում), այնուհետև՝ «հազարականների» (1000% նորմա) շարժումների ծավալման, «ճակատային բրիգադների» ստեղծման նախաձեռնությունը։ Ստախանովյան շարժման փորձը նշանակությունը պահպանեց նաև ետպատերազմյան ժամանակաշրջանում, երբ առաջացան սոցմրցության նոր ձևեր։ ԽՍՀՄ-ում զարգացած սոցիալիստ, հասարակությանը բնորոշ՝ աշխատանքին կոմունիստական վերաբերմունք շարժումը կիրառում է ստախանովականների բարձրարտադրողական աշխատանքի մեթոդները՝ սոցիալիստ, արտադրության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 99 CC-BY-SA-icon-80x15.png