Սվինային հարձակում հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սվինային հարձակում հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ
ՔանդակագործVladimir Surovtsev?
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԳուսև

«Սվինային հարձակում» հուշարձան (ռուս.՝ Памятник «Штыковая атака»), հուշարձան` տեղադրված Գուսև քաղաքում Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակի կապակցությամբ` նվիրված այդ պատերազմում զոհված ռուս զինվորների և սպաների հիշատակին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը նվիրված է 1914 թվականի օգոստոսի 20-ին Գումբիննենի մարտերի ժամանակ զոհված ռուս զինվորների և սպաների հիշատակին։ Այն տեղադրվել է Ռուսական ռազմա-պատմական ընկերության և Կալինինգրադի մարզի վարչակազմի նախաձեռնությամբ։ Հուշարձանին հարող տարածքի բարեկարգման աշխատանքները իրենց վրա են վերցրել տեղական իշխանությունները։ Հուշարձանի նախագծի հեղինակն է հանրաճանաչ քանդակագործ Վլադիմիր Սուրովցևը[1]։ Հուշարձանը իրենից ներկայացնում է թշնամու դիրքերի վրա հրացանին ամրացված սվիններով հարձակվող ռուս զինվորի քանդակ[2]։

Տեղադրման վայրը ընտրվել է Կալինինգրադի մարզի Գուսև (նախկին Գումբիննեն) քաղաքը։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2014 թվականի օգոստոսի 24-ին։ Բացման արարողությանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարը, Ռուսական ռազմա-պատմական ընկերության նախագահ Վլադիմիր Մեդինսկին, քաղաքային իշխանությունների, Լեհաստանի և Գերմանիայի դեսպանատների ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքացիներ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «РВИО совместно с властями Калининградской области установят мемориал воинам Первой мировой» (ռուսերեն). Российское военно-историческое общество. -03.02.2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
  2. 2,0 2,1 «В Гусеве открыли два памятника в честь героев Первой мировой войны» (ռուսերեն). Freekaliningrad.ru. 24.08.2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.