Սվետլանա Լյապինա
Սվետլանա Լյապինա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ` | իգական |
Բնօրինակ անուն` | ռուս.՝ Светлана Евгеньевна Ляпина |
Մասնագիտացում` | գեղասահորդ, սառցի վրա պարող, figure skating choreographer, գեղասահքի մարզիչ, technical specialist և assistant technical specialist |
Երկիր` | ![]() |
Ծննդյան ամսաթիվ` | հունվարի 14, 1967 (54 տարեկան) |
Ծննդավայր` | ԽՍՀՄ |
Սվետլանա Լյապինա (ռուս.՝ Светлана Евгеньевна Ляпина, հունվարի 14, 1967, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդուհի, հանդես է եկել պարեր սառույցի վրա ձևում: Միջազգային կարգի ԽՍՀՄ սպորտի վարպետ, աշխարհի պատանեկան առաջնության կրկնակի մեդալակիր, 1989 թվականի Գեղասահքի ԽՍՀՄ գավաթի հաղթող (Գեորգի Սուրի հետ): Սպորտային կարիերայի ավարտից հետո աշխատում է որպես մարզիչ՝ պարեր սառույցի վրա մարզաձևում:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սվետլանա Լյապինա/Գեորգի Սուր զույգը մարզվում էր Սվետլանա Ալեքսեևայի և Տատյանա Տարասովայի ղեկավարությամբ: 1982 և 1983 թվականներին զույգը «Олимпийские надежды» համամիութենական տուրում զբաղեցրել է մրցանակային տեղեր, իսկ 1983 թվականին ԽՍՀՄ պատանեկան առաջնությանը չորրորդն էին[1]: Հաջորդ երկու տարիներին հաջողությամբ մասնակցել են աշխարհի պատանեկան առաջնությանը, 1983 թվականին Սապորոյում զբաղեցրել են երրորդ հորիզոնականը, իսկ 1984 թվականին Կոլորադո Սպրինգսում՝ չորրորդ հորիզոնականը: 1986 և 1988 թվականներին ԽՍՀՄ առաջնություններում մրցանակային պատվանդանի հարթակին զույգին կանգնել չհաջողվեց. երկու անգամ բարձրացան միայն միչև հինգերորդ հորիզոնական: Այդ ժամանակահատվածում զույգի լավագույն արդյունքները 1986 թվականին Nebelhorn Trophy-ում, 1987 թվականին՝ NHK Trophy-ում և 1988 թվականին Skate America-ում երկրորդ հորիզոնականներն էին: Մրցանակային պատվանդանի ամենաբարձր հարթակին զույգին հաջողվեց բարձրանալ 1989 թվականի ԽՍՀՄ գավաթի առաջնությանը[2]:
Ազգային հավաքականի բարձր մրցակցության պատճառով գավաթը նվաճելուց հետո զույգը անցավ պրոֆեսիոնալ գեղասահքի[3]: 1990 թվականին Ամերիկա կատարած իրենց ուղևորությունից հետո Սուրը մնաց ԱՄՆ-ում, իսկ Լյապինը վերադարձավ ԽՍՀՄ, և դրանից հետո զույգը բաժանվեց[4]:
Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1989 թվականին Լյապինան ավարտել է Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության պետական համալսարանը: Հյուրախաղերի ժամանակ նա ծանոթացել է Ֆրանցիսկո Գուրեյրոյի հետ, ում հետ էլ ամուսնացել է: Ընտանիքը տեղափոխվել է Ավստրալիա: Այստեղ Լյապինան աշխատել է որպես մարզիչՙ Նրա ղեկավարությամբ Պորշա Ռիգբի/Ֆրենսիս Ռիգբի (անգլ.՝ Francis Rigby) 2000 և 2001 թվականներին երկու անգամ դարձել են ազգային չեմպիոններ[5]: Իր իսկ օրինակով սպորտային պարեր սառույցի վրա մարզաձևով սկսել է զբաղվել որդին՝ Ջոնաթան Գուրեյրոն[6]: Նա աշխարհի պատանեկան առաջնության հաղթող է, իսկ հետո մարզչական աշխատանքում օգնել է մորը[7][8]: 2005 թվականին վերադարձել է Մոսկվա: № 85 մանկապատանեկան մարզադպրոցի «Синяя птица» պարեր սառույցի վրա մարզաձևի Սվետլանա Ալեքսեևայի խմբում ստացել է մարզչի աշխատանք: 2009 թվականից ստացել է ինքնուրույն աշխատանք՝ տեղափոխվելով «Մեդվեդկովո» թիվ 2 մարզադպրոց:
Սվետլանա Լյապինայի սաներից են Դարյա Մորոզովան և Միխայիլ Ժիրնովը[9], Յուլյա Դոլգիխը և Ալեքսանդր Պրաչանովը[10], Անաստասիա Վորոնկովան և Նիկիտա Տրուշկովը[11], Անաստասիա Օրտիկովան և Իգոր Սապոժնիկովը[12] ու շատ ուրիշներ[2]:
Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գեորգի Սուրի հետ
Մրցումներ/մրցաշրջան | 1981—1982 | 1982—1983 | 1983—1984 | 1984—1985 | 1985—1986 | 1986—1987 | 1987—1988 | 1988—1989 |
---|---|---|---|---|---|---|---|---|
«Олимпийские надежды» համամիութենական տուրնիր | 3 | 2 | ||||||
Գեղասահքի ԽՍՀՄ պատանեկան առաջնություն | 4 | |||||||
Գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնություն | 3 | 2 | ||||||
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն | 5 | 5 | ||||||
ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադա | 2 | |||||||
«Московские новости» թերթի մրցանակ | 8[13] | |||||||
Nebelhorn Trophy | 2 | |||||||
Ձմեռային ունիվերսիադա | 3 | 1 | ||||||
NHK Trophy | 2 | |||||||
Skate America | 2 | |||||||
ԽՍՀՄ գավաթ | 1 | |||||||
Աղբյուր՝ fskate.ru[2]. |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Первенство СССР 1983 (Запорожье, СССР) - Результаты»։ www.fskate.ru։ Վերցված է 2017-06-07
- ↑ 2,0 2,1 2,2 «Светлана Евгеньевна Ляпина - Svetlana Lyapina - Личности»։ www.fskate.ru։ Վերցված է 2017-06-07
- ↑ Harvey Randy (1993-01-19)։ «Defector Finds New Life, and New Partner»։ Los Angeles Times (անգլերեն)։ 0458-3035։ Վերցված է 2017-06-07
- ↑ Longman Jere (1993-12-05)։ «OLYMPICS; Sur, a Russian Ice Dancer, Is Pursuing U.S. Citizenship»։ The New York Times (en-US)։ 0362-4331։ Վերցված է 2017-06-07
- ↑ «Crystal Report Viewer»։ www.isuresults.com։ Վերցված է 2017-06-07
- ↑ «An Aussie in Moscow | Skate Today»։ Վերցված է 2017-06-07
- ↑ Ермолина Ольга։ «Светлана Ляпина: «Для сына хочу быть просто мамой, а не тренером»»։ www.fsrussia.ru (ռուսերեն)։ Վերցված է 2017-06-07
- ↑ ««Произвольный танец нам поставил Гурейро», сообщает Александр Вахнов - Фигурное катание - Sports.ru»։ Sports.ru (ռուսերեն)։ Վերցված է 2017-06-07
- ↑ «Михаил Петрович Жирнов - Mikhail Zhirnov - Личности»։ www.fskate.ru։ Վերցված է 2017-06-07
- ↑ «Александр Викторович Прачанов - Aleksandr Prachanov - Личности»։ www.fskate.ru։ Վերցված է 2017-06-07
- ↑ «Никита Юрьевич Трушков - Nikita Trushkov - Личности»։ www.fskate.ru։ Վերցված է 2017-06-07
- ↑ «Игорь Дмитриевич Сапожников - Igor Sapozhnikov - Личности»։ www.fskate.ru։ Վերցված է 2017-06-07
- ↑ Prize of Moscow News // Pirouette.
|