Սվետլանա Ալեքսեևա
Սվետլանա Ալեքսեևա | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ` | իգական |
Բնօրինակ անուն` | ռուս.՝ Светлана Львовна Алексеева |
Մասնագիտացում` | գեղասահորդ, սառցի վրա պարող և գեղասահքի մարզիչ |
Երկիր` | ![]() |
Ծննդյան ամսաթիվ` | մարտի 16, 1955 (65 տարեկան) |
Ծննդավայր` | Բեռլին, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն |
Մարզիչ(ներ)` |
Սվետլանա Ալեքսեևա (ռուս.՝ Светлана Львовна Алексеева, մարտի 16, 1955, Բեռլին, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն), գեղասահքի ռուս մարզիչ, նախկինում՝ խորհրդային գեղասահորդուհի, ԽՍՀՄ գավաթի կրկնակի հաղթող: Միջազգային կարգի ԽՍՀՄ սպորտի վարպետ, Ռուսաստանի վաստակավոր մարզիչ:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սվետլանա Ալեքսեևան ավարտել է այժմյան Ռուսաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության պետական ինստիտուտը: Նրա պարընկերն է եղել Ալեքսանդր Գրիգորևիչ Բոյչուկը, իսկ մարզիչը՝ Վիկտոր Իվանովիչ Ռիժկինը:
Մարզական կարիերայի ավարտից հետո աշխատում է որպես գեղասահքի մարզիչ: Մասնագիտանում է պարեր սառույցի վրա ձևում: Տարբեր ժամանակներում Սվետլանա Ալեքսեևան մարզել է այնպիսի պարային զույգերի, ինչպիսիք են՝ Սվետլանա Լյապինան և Գեորգի Սուրը, Ելենա Ռոմանովսկայան և Ալեքսանդր Գրաչևը[1], Անաստասիա Պլատոնովան և Ալեքսանդր Գրաչևը[2], Եկատերինա Ռյազանովան և Ջոնաթան Գուրեյրոն[3], Մարիա և Եվգենի Բորունովները[4]:
Ներկա պահին Սվետլանա Ալեքսեևան աղջկա և նախկին սանուհու՝ Ելենա Կուստարովայի հետ միասին աշխատում է Մոսկոմսպորտի «ՄԴ №2»-ում («Մեդվեդկովո» սպորտային կոմպլեքսի սառույց):
Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցումներ/մրցաշրջան | 1969—1970 | 1970—1971 | 1971—1972 | 1972—1973 | 1973—1974 |
---|---|---|---|---|---|
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն | 4 | 4 | 3 | ||
«Московские новости» թերթի մրցանակ | 3 |
- ԽՍՀՄ գավաթ՝ 1974 (Չելյաբինսկ) — 3-րդ հորիզոնական, 1973 (Զապորոժյե) — 1-ին հորիզոնական, 1972 (Գլազով) — 2-րդ հորիզոնական, 1971 (Ուֆա) — 1-ին հորիզոնական, 1969 (Ուֆա) — 2-րդ հորիզոնական,
- ԽՍՀՄ առաջնություն պատանիների կարգում՝ 1970 (Բարնաուլ) — 1-ին հորիզոնական:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Е.Романовская и А.Грачёв(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
- ↑ А.Платонова и А.Грачёв(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
- ↑ Е.Рязанова и Д.Гурейро(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
- ↑ М.Борунов и Е.Борунов(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում