Սվետլանա Բոնդարչուկ
Սվետլանա Բոնդարչուկ ռուս.՝ Светлана Витальевна Бондарчук | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1968 (55 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, հեռուստահաղորդավարուհի, գործարար, հագուստ ձևագծող, հաղորդավար, խմբագիր, ձեռնարկատեր, հրատարակիչ, ֆոտոմոդել և գլխավոր խմբագիր |
Ամուսին | Ֆեոդոր Բոնդարչուկ |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր |
Svetlana Bondarchuk Վիքիպահեստում |
Սվետլանա Վիտալևնա Բոնդարչուկ (ռուս.՝ Светлана Витальевна Бондарчук, օրիորդական ազգանունը՝ Ռուդսկայա, դեկտեմբերի 17, 1968, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս մոդել, հեռուստահաղորդավարուհի, «Hello!» ամսագրի գլխավոր խմբագիր, PR-գործակալության սեփկանատեր, բարձրաշխարհիկ երեկույթների, շնորհանդեսների ու միջոցառումների կազմակերպիչ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սվետլանա Ռուդսկայան ծնվել է 1968 թվականի դեկտեմբերի 17-ին Մոսկվայում։ Ավարտել է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտի գրադարանային ֆակուլտետը։ Երիտասարդական տարիներին զբաղվել է սուսերամարտով, սպորտի վարպետի թեկնածու է[2]։
Մոդելային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սվետլանան ամաչել է սեփական մարմնակազմվածքի պատճառով (177 սմ հասակի դեպքում նա կշռել է 55 կգ), և տատը նրան ուղարկել է մասնակցելու քաստինգի, որպեսզի նա դառնա ավելի ինքնավստահ։ Սվետլանան հաղթել է «Burda Moden» մրցույթում և դարձել մոդել[2]։
2007 թվականին դարձել է Oriflame դիմահարդարման միջոցների ընկերության «դեմք»[3]։
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սվետլանա Բոնդարչուկն աշխատել է որպես հաղորդավարուհի «Домашний» հեռուստաալիքում՝ վարելով «Модная прививка»[4][5] և «Одень свою подругу» հաղորդումները։
«СТС» հեռուստաալիքով Սվետլանա Բոնդարչուկը հանդես է եկել որպես «Դու սուպերմոդել ես» (ռուս.՝ «Ты — супермодель») վարող և ժյուրիի նախագահ։
Հրատարակչական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին Սվետլան Բոնդարչուկը դարձել է «Hello!» ամսագրի գլխավոր խմբագիր[2][6]։
2008 թվականին Սվետալանա Բոնդարչուկը փորձել է սկսել սեփական նախագիծ՝ «Icons» ամսագիրը, որ նվիրված էր այն «մարդկանց, որոնցից կախված է, թե շրջապատող աշխարհն ինչպիսի տեսք կունենա վաղը»։ Լույս է տեսել ամսագրի 10 համար Forward Media Group-ի աջակցությամբ։ Մոսկվայում նեղ շրջանում ամսագիրը հասցրել է ճանաչում ձեռք բերել, քանի որ ներկայացրել է «նեղ շրջանի լայն հետաքրքրությունները» և կազմակերպել երեկույթներ, օրինակ՝ «Винзавод» ցուցասրահում[7]։ Ամսագրի հրատարակությունը դադարեցվել է 2009 թվականին ճգնաժամի պատճառով, բայց մին այդ այն հասցրել էր արժանանալ «ամենատարօրինակ ռուսական ամսագրի» համբավին[8][9]։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականից Սվետլանա Բոնդարչուկն անցկացնում է Action! ամենամյա բարեգործական կինեմատոգրաֆիական աճուրդ[10]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին ամուսին[11][12] – Ֆեոդոր Բոնդարչուկ, կինոռեժիսոր, հեռուստահաղորդավար, դիմել են ամուսնալուծության համար 2016 թվականին, բայց չեն ամուսնալուծվել,
- Որդին՝ Սերգեյ Ֆեոդորովիչ Բոնդարչուկ (ծնվել է 1991 թվականի նոյեմբերի 29-ին), դերասան[13],
- Հարսը (2012 թվականի մայիսի 17-ից)[14] – Տատիանա Միխայլովնա Բոնդարչուկ (օրիորդական ազգանունը՝ Մամիաշվիլի, ծնվել է 1989 թվականի օգոստոսի 15-ին[15]), Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտ, 1988 թվականին Սեուլում անցկացված XXIV Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ) Միխայիլ Մամաիաշվիլիի դուստրը[16],
- Դուստրը՝ Վարվառա Ֆեոդորովնա Բոնդարչուկ (ծնվել է 1999 թվականի մայիսի 5-ին)[20],
- Եղբայրը՝ Գրիգորի Ռուդսկոյ (ծնվել է 1982 թվականին), ամուսնացած է Անաստասիա Սինելշչիկովայի՝ պրոդյուսեր և մեդիամենեջեր Լարիսա Սինելշչիկովայի դստեր հետ[21],
- 2018 թվականի հունիսի 2-ին Սվետլանա Բոնդարչուկը «Կինոտավրին» ներկայացել է լուսանկարիչ և պատկերասրահի սեփականատեր Սերգեյ Տաբունովի հետ (ծնվել է 1980 թվականի մայիսի 25-ին), ավարտել է Կոմսոլոմոլսկ Ամուրի մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ ստանալով լրագրողի մասնագիտություն[22][23][24]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989 – «Ամառային առավոտվա երազ» (ռուս.՝ «Сон в летнее утро») (կարճամետրաժ)
- 2006 – «Տոթ» (ռուս.՝ «Жара») – վաճառողուհի տղամարդու կոստյումների խանութում
- 2012 – «Любовь с акцентом» – Իրինա[25]
- 2013 – «Հպում» (ռուս.՝ «Прикосновение», կարճամետրաժ) – աղջկա մայրը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Божена Рынска Светлана Бондарчук наносит ответный удар? Известия, 5.03.2007 и Богемный пшик Известия, 27.04.2011
- ↑ 2,0 2,1 2,2 «Биографии звезд на Cosmo.ru: Светлана Бондарчук» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Федор Бондарчук и его жена Светлана Бондарчук стали лицами Oriflame в России(չաշխատող հղում) AdMe.ru, 29 января 2007
- ↑ Светлана Бондарчук Արխիվացված 2011-11-17 Wayback Machine в журнале «Татлер», 8 января 2011
- ↑ Как стать телеведущей без помощи мужа Արխիվացված 2012-03-01 Wayback Machine Интервью газете «Русский курьер» № 23 (555) от 12.06.2006
- ↑ Celebrity-рейтинг апреля Светские РИА Новости и Public.Ru — 14/05/2009
- ↑ Александра Сухостат Звёзды журнала Icons в выставке на «Винзаводе» 29.05.2009
- ↑ «Мы заслужили право на жизнь на рынке» Интервью Олегу Кашину. 27/10/2008
- ↑ В России прекратят выпуск журнала ICONS Lenta.ru: Новости: 10.12.2009
- ↑ «Короткометражки российских режиссёров стали лотами благотворительного аукциона». Телеканал «Культура». 2013 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ Бондарчук не может поделить имущество с женой — Рамблер/новости
- ↑ Между двух огней: почему Федор Бондарчук до сих пор не развелся с женой | StarHit.ru
- ↑ «Sveta R в Instagram: «Мой любимый мальчик, с днём рождения! Будь счастлив! @seregabondar…»» (ռուսերեն). Instagram. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ 14,0 14,1 В семье Фёдора Бондарчука - снова прибавление
- ↑ Сын Федора Бондарчука сломал нос своей супруге
- ↑ Новости - Тата Бондарчук — все материалы о звезде! | Последние новости 7Дней.ру
- ↑ Александр Нечаев. Фёдор Бондарчук стал дедушкой. Газета «Комсомольская правда» // kp.ru (7 декабря 2012 года)
- ↑ «Двухмесячная внучка Бондарчука засветилась в Интернете». 2014 թ․ հուլիսի 11. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Федор Бондарчук покрестил внучку Маргариту». 2013 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ ФОТО: Варвара Бондарчук отметила 18 лет
- ↑ http://www.woman.ru/relations/wedding/article/139287/ Хорошая партия: на ком женился младший брат Светланы Бондарчук
- ↑ «Сергей Табунов - последние новости. Сейчас, в 2019 - 38 лет, Близнецы по гороскопу, год Обезьяны по зодиаку. - krauzer.ru». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Полный Jazz! » Выставка «Мой знак» (Минако Ота и Сергей Табунов) откроется 5 марта 2015 года в галерее Отокомае». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Новый молодой возлюбленный и бывший муж Светланы Бондарчук столкнулись на «Кинотавре-2018»» (անգլերեն). Вокруг ТВ. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Սվետլանա Բոնդարչուկ Internet Movie Database կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սվետլանա Բոնդարչուկի կենսագրությունը Cosmo.ru կայքում Արխիվացված 2012-04-21 Wayback Machine
- Սվետլանա Բոնդարչուկի էջը kinopoisk կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետլանա Բոնդարչուկ» հոդվածին։ |
|