Սպորտի թանգարան (Լայպցիգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպորտի թանգարան
Տեսակսպորտային տանգարան
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունԼայպցիգ
ՎայրԼայպցիգ
Մասն էԼայպցիգի պատմության թանգարան[1]
ՀասցեAm Sportforum 10, 04105 Leipzig[1]04105
Հիմնադրվել է1977
Կայքstadtgeschichtliches-museum-leipzig.de/besuch/unsere-haeuser/sportmuseum/(գերմ.)
Քարտեզ
Քարտեզ

Լայպցիգի սպորտի թանգարան (գերմ.՝ Sportmuseum Leipzig), Քյոլնի գերմանական սպորտի և Բեռլինի օլիմպիական թանգարանների հետ համատեղ Գերմանիայի ամենամեծ մարզական թանգարաններից։ Հավաքածուն ընդգրկում է գերմանական մարմնամարզության և սպորտի պատմության վերաբերյալ մոտ 85000 ցուցանմուշ[2]։ Քաղաքի պատմության թանգարանի մասնաճյուղն է։ Այժմ մշտական ցուցադրությունը փակ է այցելուների համար[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին Լայպցիգի «Կենտրոնական մարզադաշտի» համապարփակ արդիականացման շրջանակներում ստեղծվել է մարզական թանգարանի նախագիծ[4]։ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության մարմնամարզական և մարզական վեցերորդ մրցումների կապակցությամբ ստեղծվել է թանգարան՝ 3000 ցուցանմուշների մշտական ցուցադրությամբ, որը տեղադրվել է մոտ 600 մ² տարածքում[5]։ Այն Լայպցիգի օրինակով ներկայացրել է Գերմանիայի սպորտային իրադարձությունների պատմությունը։ 1987 թվականին թանգարանի 10-ամյակի կապակցությամբ ցուցադրությունը թարմացվել է[4]։

1991 թվականին մշտական ցուցադրությունը փակվել է թանգարանի՝ քաղաքային իշխանություններին ունեցած պարտքի պատճառով։ 1996 թվականին հավաքածուն, ինչպես նաև վարչական, տեխնիկական ծառայություններն ու գրադարանը տեղադրվել են «Լայպցիգի սպորտֆորում» մարզահամալիրի տարածքում գտնվող լողավազանի հյուսիսային տրիբունայում[2]։

«Գերմանական մարմնամարզության փառատոն (1860-2002)»[6], «Ֆուտբոլի մրցավարներ»[7] (2006 թվականի Ֆուտբոլի աշխարհի գավաթի պաշտոնական մշակութային ծրագրի մաս) մարզական ցուցահանդեսները շարունակել են իրենց աշխատանքը մի քանի տարի[8]։

2007 թվականի սեպտեմբերի 19-ին Լայպցիգի քաղաքային խորհուրդը որոշել է վերականգնել թանգարանը՝ որպես քաղաքի գլխավոր մարզական տեսարժան վայր՝ նրա համար կառուցելով նոր շենք և այնտեղ տեղադրելով մշտական ցուցադրությունը[9]։ Սակայն այս ծրագիրը մնացել է չիրագործված՝ ֆինանսավորման խնդիրների պատճառով։ Ի վերջո, 2018 թվականին հայտարարվել է, որ Սաքսոնիայի կառավարությունը 2 միլիոն եվրո է հատկացնում «ՌԲ Լայպցիգ» ֆուտբոլային ակումբի հետ համագործակցությամբ «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտի անմիջական հարևանությամբ թանգարան կառուցելու համար[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.sachsens-museen-entdecken.de/museum/239-sportmuseum-leipzig/
  2. 2,0 2,1 Heinz-Jürgen Böhme (Red.): Zu Leipzigs Schätzen. Auf Entdeckungstour durch Museen, Sammlungen und Gärten. Pro Leipzig, Leipzig 2006, ISBN 3-936508-16-X, S. 61.
  3. «Sportmuseum». Stadtgeschichtliches Museum Leipzig. Վերցված է 2020-12-01-ին.
  4. 4,0 4,1 Thomas Nabert (Red.): Sportforum Leipzig. Geschichte und Zukunft. Pro Leipzig, Leipzig 2004, ISBN 3-936508-02-X, S. 100.
  5. Mathias Orbeck (2019-02-06). «Abschied vom Sportmuseum – doch im Förderverein geht es weiter». LVZ.de. Leipziger Volkszeitung. Վերցված է 2020-12-01-ին.
  6. Volker Rodekamp 2002, S. 7.
  7. Herr der Regeln — Der Fussball-Referee. Eine Ausstellung zur FIFA WM 2006 ™ in Leipzig Արխիվացված 2016-04-24 Wayback Machine
  8. Volker Rodekamp 2018, S. 238.
  9. Sportmuseum aktuell. Jg. 15, Nr. 3, 2007, ZDB|1384612-7, S. 4ff.
  10. Mathias Orbeck: Zwei Millionen Euro fürs Sportmuseum. Geld fließt in einen Neubau // Leipziger Volkszeitung vom 22. August 2018, S. 16 ( «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 2-ին.).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Volker Rodekamp (Hrsg.): Sport:Schau. Deutsche Turnfeste 1860 - 2002, Stadtgeschichtliches Museum Leipzig. Leipzig 2002
  • Herr der Regeln. Der Fußball-Referee. Begleitbuch zur Ausstellung, hrsg. vom Stadtgeschichtlichen Museum Leipzig. Mitteldeutscher Verlag, Leipzig 2006, ISBN 3-89812-367-7
  • Volker Rodekamp (Hrsg.): In Bewegung. Meilensteine der Leipziger Sportgeschichte. Ausstellung im Stadtgeschichtlichen Museum Leipzig (= thema.M 20). Leipzig 2018, ISBN 978-3-910034-80-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]