Սպոնսիանոս
Սպոնսիանոս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 2-րդ դար |
Մահացել է | ոչ վաղ քան 3-րդ դար և ոչ ուշ քան 4-րդ դար |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | կառավարիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հռոմի կայսր |
![]() |
Սպոնսիանոս (լատիներեն՝ Sponsianus), հռոմեական կայսր, ուզուրպատոր 244(?)/248/249(?), 250 թթ.:
Ապստամբել է Ֆիլիպպոս Արաբացու օրոք։ Սպոնսիանոսը հիմնականում հայտնի է 1713 թ.-ին Տրանսիլվանիայում գտնված երկու աուրեուսների շնորհիվ։ Կան շատ պատճառներ դրանք կեղծ համարելու համար։ Այսպես՝ դրամի դարձերեսը համըկնում է Հռոմեական հանրապետության` մ.թ.ա. 2-րդ դարում Մունիկիոսների հատած դրամերի հետ։ Ելնելով սրանից, Սպոնսիանոսի գոյությունը համարվում է կասկածելի։ Սակայն կա մեկ ուրիշ վարկած, որի համաձայն` Սպոնսիանոսը եղել է Ֆիլիպպոս Արաբացու դեմ «սենատորների ապստամբության» ղեկավարը, որոնք այդպիսի դրամներ են հատել։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- D. Kienast. Römische Kaisertabelle. Grundzüge einer römischen Kaiserchronologie. р. 203.