Սպիտակ վիշապը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ վիշապը
անգլ.՝ The White Dragon և ֆր.՝ Le Dragon blanc
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրգիտաֆանտաստիկ վեպ
ՀեղինակԷնն Այնեզ Մաքքեֆրի
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՀրատարակչությունBallantine Books
Հրատարակվել էհունիս 1978[1]
ՇարքDragonriders of Pern?
ՆախորդDragonsinger?
ՀաջորդDragondrums?

«Սպիտակ վիշապը» (անգլ.՝ «The White Dragon»), ամերիկացի գրող Էնն Մաքքեֆրիի «Պեռնի հեծյալները» ֆանտաստիկ էպոպեայի երրորդ գիրքը, որն ավարտում է հիմնական եռերգությունը։ 1979 թվական վեպը առաջադրվել է Հյուգո մրցանակի, ինչպես նաև մի քանի այլ մրցանակների։ Արժանացել է Եվրոկոնի մրցանակի լավագույն սիրավեպի (1980) և «Դիտմար» մրցանակի որպես արտասահմանյան սիրավեպի (1979) համար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ հոլդի տիրակալ Ռութա Ջեքսոնը պահում է սպիտակ վիշապ Ռութին։ Բոլորը որոշել են, որ տարօրինակ գույն ունեցող թույլ ու փոքրիկ վիշապը չի գոյատևի։ Նա, սակայն, ոչ միայն մեծանում է և բավական ուժեղանում, որպեսզի օդ բարձրացնի իր հեծյալին, ինչպես նաև բացահայտում է մի քանի յուրօրինակ տաղանդներ։ Իր վիշապի օգնությամբ երիտասարդ լորդ Ջեքսոնը կարողանում է կանխել պատերազմը ձիավորների և վտարանդիների միջև, որոնք գողացել են Ոսկե ձուն։ Դրանից բացի Ռութը կարող է ճանապարհորդել ժամանակի մեջ, որն օգնում է նրանց կանխել աճող ճգնաժամը Վեյրերի միջև։ Գնալով Հարավային մայրցամաք՝ Ջեքսոնը հիվանդանում է։ Այդ հանգամանքը նրան ստիպում է մնալ Ծովախորշում և կարևոր բացահայտումներ անել Պեռնի պատմության մեջ։

Անվանակարգեր և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հյուգո» մրցանակ լավագույն վեպի համար (1979, անվանակարգ)[2]
  • Եվրոկոնի մրցանակ լավագույն վեպի համար (1980, հաղթող)[3]
  • «Դիտմար» մրցանակ, «Լավագույն արտասահմանյան սիրավեպ (1979, հաղթող)»[4]
  • «Բալրոգ» մրցանակ, «Լավագույն սիրավեպ» անվանակարգ (1979, անվանակարգ)[5]
  • Էդմոնդ Համիլթոնի և Լի Բրեքեթի հուշամրցանակ (1979, անվանակարգ)[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «1979 Hugo Awards» (անգլերեն). World Science Fiction Society. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 28-ին.
  3. «1980 – 1989 – European Science Fiction Society» (անգլերեն). European Science Fiction Society. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  4. «A Winning History». Australian Ditmar Awards. Tony Plank. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
  5. «Премия «Балрог 1979»» (ռուսերեն). Лаборатория фантастики. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  6. «Мемориальная премия Эдмонда Гамильтона и Ли Брэкетт 1979» (ռուսերեն). Лаборатория фантастики. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]